Արմեն Ռուստամյան. «Սահմանադրական փոփոխությունների դեմ «ոչ»-ի ճակատի օրակարգը արհեստական է». Ժամանակ
«Սահմանադրական փոփոխությունների դեմ «ոչ»-ի ճակատը ձևավորման փուլում է։ Այս ճակատի ներկայացուցիչները գտնում են, որ ընդվզումների ալիքը նախ պետք է սկսել սոցիալական հարցերի դեմ բողոքի օջախներ բորբոքելով, ապա հանրությանը մոբիլիզացնել «ոչ»-ի շուրջ»,-գրում է «Ժամանակ» թերթը և նշում, որ սոցիալական կյանքում դեռ շարունակում է թեժ մնալ էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այս հարցի վերաբերյալ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ եթե այս օրակարգով են առաջնորդվելու, ապա դա արհեստական է. «Կարող է դժգոհությունը մի դաշտում օբյեկտիվ լինել, բայց Սահմանադրության փոփոխության վրա այն հնարավոր չէ կիրառել, որովհետև այն տեքստը, որը հրապարակված է, մեր խորին համոզմամբ, հենց այդ դժգոհությունները վերացնելու նպատակով է»։
«Ըստ նրա՝ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ գազի սակագնի 25 դոլարով էժանացման որոշումն արդեն իր դրական ազդեցությունն է ունենալու սակագնի խնդրի լուծման վրա, վերանայվելու է բարձրացված 7 դրամի հարցը»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը