Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկական Air India ավաընկերությունն աշխատանքից ազատել է ավելորդ քաշ ունեցող 125 աշխատակցի: Հաստատված կանոններով, չափազանց գեր մարդկանց արգելվում է աշխատել բորդ-ուղեկցորդ կամ բորդ-ուղեկցորդուհիներ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով հնդկական լրատվամիջոցներին:
Ավիաընկերությունից հայտնել են, որ 600 աշխատակցից 125-ը չեն կարողացել սահմանված ժամկետում իրենց մարմնի քաշը բերել սահմանված չափի: Աշխատակիցները կես տարի են ունեցել. նրանք, ովքեր չէին կարողանա հասնել սահմանված ինդեքսին, կարող էին ստանալ թռիչքների հետ կապ չունեցող աշխատանք կամ ազատվել աշխատանքից: