Լեզվի մասնագետները անպայման կաշխատեն Սահմանադրության նախագծի տեքստի վրա. Հանձնաժողովի անդամ
Սահմանադրության փոփոխությունների նախագծի տեքստի վրա հայերեն լեզվի մասնագետները դեռ չեն աշխատել, բայց անպայման աշխատելու են: Այդ մասին այսօր Ազգային ժողովում շարունակվող Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին:
Վերջինը հետաքրքրվում էր, թե արդյոք լեզվի մասնագետները կարծիք հայտնել են տեքստի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց