Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևան-Գրոդնո ուղևորությունը բավականին թանկ է արժեցել պետբյուջեի համար. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Երևան-Գրոդնո ուղևորությունը բավական թանկ է արժեցել պետբյուջեի համար։ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Կառավարության աշխատակազմը սեպտեմբերի 4-ին պայմանագիր է կնքել «Վրացական ավիաուղիներ» ավիաընկերության հետ։
«Ըստ այդմ, նշված ուղղությամբ չվերթ կազմակերպելու համար պետբյուջեից 13 մլն 168 հազար դրամ է վճարվել։ Ըստ պայմանագրին կից պարզաբանման՝ չվերթի կազմակերպումը եղել է հրատապ և հայկական ընկերությունները չէին կարող այն կազմակերպել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գրոդնո (Բելառուս), որտեղ մասնակցել է սեպտեմբերի 8-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին»,-գրել է թերթը։