Հասարակություն 17:40 24/09/2015

Թուրքերի կողմից սպառնալիքներ ստացած դասախոսն ասում է, որ ԱՄՆ-ն մեղսակից է Ցեղասպանության ժխտմանը

«ԱՄՆ-ն 100%-ով մեղսակից է Հայոց ցեղասպանության ժխտողականությանը, քանի որ ոչինչ չանելու որոշումը նույնպես գործողություն է»,- Panorama.am-ի հետ հարցազրույցում ասում է ԱՄՆ-ի Հումբոլդի համալսարանի դասախոս Մարալ Աթալլան, ով պատմում է այն մասին, թե ինչպես է նա սպառնալիքներ ստացել թուրք ազգայնականների կողմից` ցեղասպանության հարցով զբաղվելու համար:


Մարալը, ով ԱՄՆ –ում տարիներ շարունակ դասավանդում է ցեղասպանագիտություն, ասում է, որ ի տարբերություն Հոլոքոստի` Հայոց ցեղասպանության մասին ընդհանրապես քչերը գիտեն: Սակայն նա նշում է նաև, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մի շարք իրադարձությունների արդյունքում (ինչպիսին էր օրինակ Հռոմի պապի ուղերձը) ընդհանուր առմամբ բարձրացել է իրազեկման մակարդակը:

Միևնույն ժամանակ նրանք, ովքեր իմանում են Հայոց ցեղասպանության մասին, դրսևորում են մեծ հետաքրքրություն այս թեմայի հանդեպ: Ցեղասպանությունների մասին իր դասավանդած առարկան ընտրող ուսանողների քանակն, օրինակ, սպասվածից շատ ավելի մեծ է, ասում է նա:

«Դասընթացի ավարտին իմ ուսանողները դառնում են շատ տեղեկացված… ես նույնիսկ ունեցել եմ ուսանողնր, ովքեր ասել են ինձ, որ պատրաստվում են զանգահարել Սպիտակ տուն և պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար», - ասում է Մարալը:

Պրոֆեսոր Աթալլան իր մագիստրոսական թեզի շրջանակներում ուսումնասիրել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հարցը: Նա պատմում է, թե ինչպես այդ տարիներին իր հետ կապ է հաստատել թուրք ազգայնականների մի խումբ և սպառնացել է իրեն, որ չշարունակի այդ թեմայով իր աշխատանքը:

Այդ ժամանակ իր դասախոսներից մեկը՝ սոցիոլոգ, Հոլոքոստի վերապրող Սամուել Օլիները հորդորել է Մարալին, որ նա անպայման ավարտին հասցնի իր աշխատանքը՝ չվախենալով սպառնալիքներից:

«Սամուելն ինձ ասաց, որ ես պարտավոր եմ դա անել, քանի որ ինձ սպառնացողների նպատակն էլ հենց դա է` լռեցնել ինձ և ստիպել որ այլևս չզբաղվեմ այս հարցով… Եվ ես մտածեցի, որ հենց այդ պատճառով պետք է շարունակեմ, քանի որ այս գործը միայն ինձ համար չէի անում, ո՛չ էլ անում էի ուղղակի գիտական աստիճան ստանալու համար… Ես գիտակցեցի, որ դա պետք է անեմ իմ հոր համար, իմ պապի համար և Սամուելի համար… Եվ ես ի վերջո ավարտեցի իմ թեզը», - պատմում է Մարալը:

Նա իր հետ պատահած այս դեպքը պատմում է որպես օրինակ իր ուսանողներին, քանի որ դա պատասխանն է այն հարցին, թե ինչու է այդքան կարևոր պայքարել ժխտողականության դեմ այսօր:

«Ես ընդամենը Հյուսիսային Կալիֆորնիայի մի գյուղական վայրում ապրող մեկն էի և ես սպառնալիքներ էի ստանում թուրք ազգայնական խմբի կողմից միայն այն պատճառով, որ ուշադրություն էի հրավիրում Հայոց ցեղասպանության հարցի վրա… Ժխտողականությունը դեռ շարունակվում է այսօր, և մարդիկ հետապնդվում ու հալածվում են ճշմարտությունը խոսելու համար»:

«Այս դեպքը նաև պարզ ցույց տվեց, որ երբ ինձ [ԱՄՆ-ի քաղաքացուս] սպառնում են, ԱՄՆ-ը լռում է, և լռելով նրանք աչք են փակում իմ անձի դեմ ուղղված այս հարձակման վրա: Դա ստիպեց ինձ մտածել, որ ես է՛լ ավելի վճռական կերպով պետք է պայքարեմ ցեղասպանության ճանաչման համար… Եվ ես շատ քննադատական տոնով գրեցի իմ աշխատությունը` շեշտելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ը 100%-ով մեղսակից է ժխտողականությանը, քանի որ ոչինչ չանելու նրանց որոշումը նույնպես գործողություն է»:

Մարալ Աթալլան Հայաստան էր այցելել 2015թ.-ի հուլիսին որպես Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ կոնֆերանսի մասնակից: Մարալը, ում պապը վերապրել է ցեղասպանությունը, առաջինն էր իր ընտանիքում, ով կարողացավ այցելել Հայաստան: Այդ պատճառով այս այցը նրա խոսքերով ավելի շուտ ուխտագնացության էր, քան մասնագիտական այց:

«Երբ այցելեցի Ցեղասպանության թանգարան, այնտեղ գնեցի մի գիրք իմ պապի համար և այն մակագրեցի - «ես եկա քեզ համար, բայց մնացի մեզ համար»», - եզրափակում է իր խոսքը Մարալ Աթալլան:

Մարալի աշխատանքը, պատրաստակամությունն ու ոգին լավ օրինակ են բոլորի համար, ովքեր պայքարում են հայկական հարցերի բարձրաձայնման համար:


Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}