Համաներում չի լինի. «Ժողովուրդ»
Արդեն մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը հեռախոսազանգեր է ստանում, որոնց հեղինակները ցանկանում են պարզել, թե արդյոք ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում Անկախության տոնի հետ կապված համաներում հայտարարել։
«Ժողովուրդ»-ը փորձել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ հնարավո՞ր է առաջիկայում խորհրդարանին համաներման առաջարկ ներկայացվի ՀՀ նախագահի կողմից։
Վ. Հակոբյանն ի պատասխան ասել է, որ նման բան չկա. «Նախ դա մի օրով չի արվում, համաներման վերաբերյալ որևէ բան չկա, կարճ ասած՝ նման տեղեկությունները իրականության հետ որևէ կապ չունեն»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը