Մուկուչյան. Սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։ Հարցին՝ արդեն լծվե՞լ եք հանրաքվեի իրականացմանը, Մուկուչյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է հանրաքվեի նախապատրաստական խնդիրներին, էդ աշխատանքներն արված, ավարտված են։ Ինչ վերաբերում է կոնկրետ հանրաքվեին, երբ օրը կնշանակվի, այդ օրվանից կսկսենք աշխատանքները»։
Չգիտե՞ք, երբ է այդ օրը՝ դեկտեմբերիր 6-ին։ Իսկ կարո՞ղ է վախենում եք, որ որոշակի քաղաքական զարգացումներից, սահմանային իրավիճակից կախված ՝ չանցկացվի հանրաքվե, այդ պատճառով։ «Ձեր հարցը ճիշտ հասցեով չեք հղում»։ Որպես բազմահմուտ, տարիների փորձառություն ունեցող ԿԸՀ նախագահ, ի՞նչ եք կարծում, դրական պատասխան կլինի՞ հանրաքվեին, «լավ կհաշվե՞ն» ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում, թե «ոչ» կասվի։ «Ինչպիսին կլինի ժողովրդի կամքը, պարզ կլինի միայն հանրաքվեի օրը»»։
Անհատ Մուկուչյանն ինչպե՞ս է քվեարկելու։ «Անհատ Մուկուչյանի քվեարկությունն անձի գաղտնիք է, հետևաբար, ինչպես կքվեարկի, կիմանա միայն անհատ Մուկուչյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ