Հասարակություն 11:35 16/10/2015

Ամալ Քլունիի և Ջեոֆրի Ռոբերթսոնի հայտարարությունը․ Որոշումը հաղթանակ է Հայաստանի համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Հայաստանը ներկայացնող, Լոնդոնի «Doughty Street» փաստաբանական պալատի փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեոֆրի Ռոբերթսոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նախօրեին ՄԻԵԴ կողմից Փերինչեքի գործով վճռի հրապարակումից հետո։

Փաստաբանները հայտարարության մեջ ողջունում են, որ ՄԻԵԴ-ը վճռում հավանության արժանացրեց Դողու Փերինչեքի և Շվեյցարիայի միջև գործին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության օգտին բերված իրենց փաստարկները:

«Որոշումը հաղթանակ է Հայաստանի համար»,-ասվում է «Doughty Street» փաստաբանական պալատի պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ։

«ՄԻԵԴ-ը որոշեց, որ որ խոսքի ազատությունը ենթակա չէ սահմանափակման, եթե այն չի սերմանում բռնություն կամ ռասայական ատելություն: Այսպիսով, շվեյցարական իշխանությունները չպետք է հետապնդեին Փերինչեքին, քանի որ թուրքերենով արված նրա դատարկախոս հայտարարությունը բացարձակապես չէր կարող որևէ ազդեցություն ունենալ Շվեյցարիայում սոցիալական ներդաշնակության և ռասաների միջև հարաբերությունների վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հայաստանը միջամտել էր գործին միայն մեկ պատճառով․ դատարանի ստորին պալատը կասկածի տակ էր դրել այն փաստը, որ 1915թ․-ին հայերի նկատմամբ տեղի էր ունեցել ցեղասպանություն։

«Որպես փաստաբաններ, մենք ձգտել ենք ուղղել այս կոպիտ  սխալը, և ՄԻԵԴ Մեծ պալատն այն արեց։ Այս վճիռը չի վիճարկում հայոց ցեղասպանության փաստը․ 10 դատավորներ նշել են, որ այս հարցը չպետք է ընդհանրապես քննարկվեր, մինչդեռ 7 դատավորներ հայտարարել են, որ «հայոց ցեղասպանությունը հստակ հաստատված պատմանական փաստ է»,-ասվում է Քլունի-Ռոբերթսոն հայտարարության մեջ։

Վճիռը նաև վերահաստատում է հայերի՝ Եվրոպական իրավունքով պահպանվող իրենց արժանապատվության նկատմամբ հարգանքի և պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է օսմանյան թուրքերի կողմից հայերի ռասայի շուրջ կեսի ոչնչացման հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը (պարբերություն 227):

Արտահայտվելու ազատության կարևորությունը վերահաստատող Դատարանի այս վճիռը կարևոր հետևանքներ կունենա նաև Թուրքիայի համար, որը Եվրոպական դատարանում ներկայացված պետությունների շրջանում խոսքի ազատության ամենավատ ցուցանիշներն ունի: Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի նմաններին քրեական հետապնդման ենթարկելը. անձինք, ովքեր գրելով Հայոց ցեղասպանության իրականության մասին՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիմքով մեղադրվում են «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ:

Փերինչեքի գործով արված մեկնաբանությունների համաձայն՝ այս հետապնդումները ամբողջությամբ հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված խոսքի ազատության երաշխիքներին:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ վերացնել հոդված 301-ը և դադարեցնել դրանով պայմանավորված չարամիտ հետապնդումները: Փերինչեքը սադրիչ է, նրան չպետք է դարձնել նահատակ, ինչին նա այդքան ձգտում է։ Նշենք, որ դատարանը մերժել է Փերինչեքի՝ 120 հազար եվրո փոխհատուցման պահանջը և նրան պարգևել ոչինչ՝ նույնիսկ իր իրավաբանական ծախսերը»,-նշվում է հայտարարության մեջ։

Փաստաբաններն անդրադարձել են նաև ՄԻԵԴ վճռին բրիտանական մամուլի արձագանքներին, որոնցում խեղաթյուրվել է փաստերը։ Օրինակ The Telegraph-ը նյութը վերնագրել է որպես «Հարված Ամալ Քլունիին»։

Փաստաբանները նշում են, որ իրենք ներկայացրել են Հայաստանը որպես երրորդ կողմ, որը մտահոգված էր ապահովել այն, որ հայոց ցեղասպանությունը Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի կողմից կասկածի տակ չդրվեր, ինչը արվել է։

Նշվում է, որ իրենք դիրքորոշում չեն հայտնել Փերինչեքի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ։

«Միակ «հարվածն» ուղղված էր պատասխանող պետությանը, այսինքն՝ Շվեյցարիային` քրեական հետապնդում իրականացնող պետությանը, ում նրանք չէին ներկայացնում, ինչպես նաև Թուրքիային, որն այլևս չի կարողանա մեջբերել Եվրոպական դատարանի վճիռը, երբ ցանկանա կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}