Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է նվազել. ՉԻ
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է նվազել։ «Չորրորդ իշխանության» տեղեկացմամբ՝ երեկ ԱՎԾ-ն հրապարակել է այս տարվա հունվար- սեպտեմբերի ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալներ, համաձայն որոնց արտաքին առևտրաշրջանառությունը պակասել է 20 տոկոսով, 0.9 տոկոսով պակասել է արտահանումը, 26.6 տոկոսով՝ ներկրումը։
Շարունակվում է նվազել նաև ներքին առևտրաշրջանառությունը, սա էլ՝ 5.6 տոկոսով։ Եվ ահա նման ցուցանիշների կողքին իշխանությունները ներկայացրել են նաև 3.7 տոկոս տնտեսական ակտիվություն։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան