Հանդիպում Իսրայելի նախագահի հետ և ելույթ Հայոց ցեղասպանության գիտաժողովում. Սասունյան

Անցյալ շաբաթ ելույթ ունեցա Իսրայելում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին գիտաժողովում, դասախոսություն կարդացի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և մասնակցեցի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպմանը:

Նախագահ Ռիվլինը Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով էր Կնեսետի (խորհրդարան) նախագահ եղած ժամանակ: Որպես Նախագահ, նա այժմ ավելի զուսպ է՝ չցանկանալով հակադրվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր կառավարության դատապարտելի լռությանը: Սակայն, անցյալ շաբաթ գիտաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Ռիվլինը կասկած չթողեց, որ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ մնացել է անփոփոխ: Այդ hանդիպման ժամանակ նա նույնիսկ օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրը: Նա նաև հիշեց այս տարվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ունեցած ելույթը, որտեղ նա հատուկ հղում էր արել Հայոց ցեղասպանությանը:

Նախագահ Ռիվլինին հիշեցրեցի, որ ավելի քան երկու տասնյակ երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և Իսրայելը նույնպես պետք է ճանաչի այն մի պարզ պատճառով՝ ճիշտը դա է... Ես հույս հայտնեցի, որ Իսրայելը նրա շարունակական աջակցությամբ կլրացնի իմ գրքի «բացակայող էջը», ուր թվարկված են Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրները:

Այնուհետև նախագահ Ռիվլինին հանձնեցի իմ գիրքը՝ «Հայոց ցեղասպանություն. խոսում է աշխարհը։ 1915-2015 թթ., փաստաթղթեր և հռչակագրեր», գիտաժողովում ունեցած ելույթիս պատճենը և «Կալիֆորնիա կուրիեր» թերթի համարներից:

Հայոց ցեղասպանության գիտաժողովը կազմակերպել էին պրոֆեսոր Յահիր Աուրոնը և Իսրայելի Բաց համալսարանի սոցիոլոգիայի, քաղաքագիտության և հաղորդակցության ֆակուլտետը: Ականավոր բանախոսների թվում էին Իսրայելի Բաց համալսարանի նախագահ Յակոբ Մեցերը, պրոֆեսորներ Յահիր Աուրոնը, Իսրայել Չարնին, Էլիու Ռիխտերը, «Յադ Վաշեմ» Հոլոքոստի թանգարանի գլխավոր պատմաբան, պրոֆ. Դինա Փորաթը, դոկտ. Ստեֆան Իրիգը՝ «Աթաթուրքը նացիստական երևակայության մեջ» գրքի հեղինակը, հայտնի իրավապաշտպան Ռագիփ Զարաքօղլուն Թուրքիայից, Ստամբուլի Բիլգիի համալսարանի պրոֆ. Այհան Աքթարը, Իսրայելի հեռուստակայանի 1-ին ալիքի միջազգային լուրերի տեսության լրագրող և խմբագիր Յակով Ահիմերը, «Հաարեց» թերթի գրականության և մշակույթի բաժնի խմբագիր Բենի Զիֆերը և Երուսաղեմի հայկական համայնքից Ջորջ Հինթլյանը:

Գիտաժողովում ունեցած իմ ելույթում ափսոսանք հայտնեցի, որ Իսրայելի պետությունը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ահա որոշ հատվածներ իմ ելույթից.

«Ես նախ պետք է մի կարևոր տարանջատում անեմ Իսրայելի կառավարության և Իսրայելի ժողովրդի ու ամբողջ աշխարհի հրեաների միջև, որոնք Հայոց ցեղասպանությանը և դրա ճանաչմանը ուշադրություն դարձնելու կոչով հանդես եկող վճռական ձայներից էին.

- Հենրի Մորգենթաու, ԱՄՆ-ի դեսպանը Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության ժամանակ.

- Ֆրանց Վերֆել, հրեական ծագում ունեցող ավստրիացի հեղինակ, որը 1933 թ. գրեց իր հանրահայտ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: 1934 թվականին նրա գիրքը թարգմանվեց եբրայերեն և ամենուրեք լայն տարածում գտավ հրեա ընթերցողների շրջանակում, մասնավորապես Վարշավայի գետտոյում, դառնալով գոյատևման և նացիստների դեմ դիմադրության ոգեշնչման աղբյուր Շոայի ժամանակ.

- Ռաֆայել Լեմկին, հրեական ծագում ունեցող լեհ փաստաբան, որն ստեղծել է ցեղասպանություն եզրը: 1949 թ. CBS-ի «Դիմակայելով ազգին» (Face the Nation) հեռուստածրագրում հարցազրույցի ժամանակ դոկտ. Լեմկինը բացահայտեց. «Ես հետաքրքրվեցի ցեղասպանությամբ, որովհետև դա տեղի էր ունեցել հայերի հետ».

- Կցանկանայի այս պատմական դեմքերի թվին ավելացնել նաև Յոսի Բեյլինի անունը, որը 2000 թ. ապրիլի 24-ին խոսեց Հայոց ցեղասպանության մասին որպես Իսրայելի արդարադատության նախարար, իսկ 1994 թվականին՝ որպես փոխարտգործնախարար՝ չնայած իսրայելի կառավարության կողմից խիստ ճնշումներին և քննադատությանը.

- Մենք նաև սիրով հիշում ենք Կրթության նախարար Յոսի Սարիդին, որը Երուսաղեմում 2000 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 85-ամյակի միջոցառման գլխավոր բանախոսն էր: Նա հայտարարեց. «Ես այստեղ ձեզ հետ եմ որպես մարդ, որպես հրեա, որպես իսրայելցի և որպես Իսրայելի պետության կրթության նախարար.... Նա ով անտարբեր կանգնած է դրա [ցեղասպանության] դիմաց, ով անտեսում է, ով հաշվարկներ է անում, ով լռում է, նա միշտ օգնում է ոճրագործներին և ոչ թե սպանվածներին»:

- Ես այս ցանկում պետք է ավելացնեմ նաև առաքինի հրեաներ, պրոֆեսորներ Իսրայել Չարնիի, Յահիր Աուրոնի, Յեհուդա Բաուերի, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի և բազմաթիվ այլ հրեա մտավորականների անունները, որոնք Հայոց ցեղասպանության մասին հոդվածներ և գրքեր գրելու առաջամարտիկներն էին, նույնիսկ հայ մտավորականներից առաջ:

- Ես պետք է նաև գովասանքի խոսքեր ասեմ Կնեսետի անդամներին և Կնեսետի նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ Իսրայելի ներկայիս նախագահին, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով էր՝ չնայած իր կառավարության ուժեղ ընդդիմությանը:

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանությունը Շոայի «նախատիպն» է՝ Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջմանը գերմանական մեղսակցության տեսանկյունից: Այդ հանցավոր համագործակցության ընթացքում գերմանացի զինվորականներն իրենց թուրք դաշնակիցներից դաժանության գործնական դասեր քաղեցին, թե ինչպես կազմակերպել և իրագործել մի ամբողջ ազգի բնաջնջումը... Հայերի ոչնչացման օրերին աշխարհի լռությունից քաջալերված, Հիտլերը 1939 թվականին Լեհաստան ներխուժելու նախօրեին ինքնավստահ հայտարարեց. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

Հետևաբար, Իսրայելի պետությունը պետք է լիներ առաջին երկիրը, և հուսով էինք՝ ոչ վերջինը, որ կճանաչեր Հայոց ցեղասպանությունը... Ովքե՞ր պետք է ավելի կարեկից լինեին ցեղասպանության զոհերին, եթե ոչ նրանք, ովքեր նույն ճակատագրի էին արժանացել:

Նրանք, ովքեր ռեալպոլիտիկի փաստարկներով արդարացնում են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դժկամությունը, պետք է պատասխանեն հետևյալ հարցին. Արդյոք նրանք կնդունե՞ն Շոայի ժխտումը որևէ երկրի կողմից, այն պարզ պատճառով, որ դա բխում է տվյալ երկրի ռազմավարական շահերից:

Նույնքան անտրամաբանական է այն պնդումը, թե հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճիշտ ժամանակը չէ... Իսկ ե՞րբ է Ցեղասպանության ճանաչման ճիշտ ժամանակը: Մի՞թե 100 տարի սպասելը բավարար չէ:

Բացի այդ, տարիներ շարունակ մեզ ասել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կփչացնի Իսրայելի լավ հարաբերությունները Թուրքիայի հետ: Իսկ հիմա մեզ ասում են, որ Իսրայելը չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ավելի չվատթարացնի իր արդեն վատ հարաբերությունները Թուրքիայի հետ...

Անբարո կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը շահարկել որպես խաղաքարտ Թուրքիայի և Իսրայելի միջև: Ոչ մի քաղաքական, տնտեսական կամ ռազմական շահ չպետք է ոտնակոխ անի որևէ ցեղասպանության ճանաչումը...

Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն մեկ պատճառով` ճիշտը դա է...»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:29
Պետրակով․ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից պարտության համար
«Երկուստեք լավ խաղ էր։ Բնականաբար, սխալներ եղան, բայց ես ընդհանուր առմամբ գոհ եմ իմ սաների խաղից»,- Եվրոպայի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
23:56
Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են.  «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին...
Աղբյուր` Panorama.am
23:44
Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև. ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից շփման գիծը խախտելու վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
23:00
Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց...
Աղբյուր` Panorama.am
21:56
Առաջին խաղակեսից հետո՝ Հայաստան-Թուրքիա 1-1
Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ավարտվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արթուր Վանեցյան. Ժամանակն է` կարևորը զատել անկարևորից, սթափվել է պետք
«Ադրբեջանի գաղտագողի առաջխաղացումը, որը գործնականում ամենօրյա բնույթ է կրում, ՍՊԱՌՆՈւՄ է մեր ԳՈՅՈւԹՅԱՆԸ»:
Աղբյուր` Panorama.am
20:58
«Ադրբեջանցիները դիրքավորվել են այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել»
«Արցախում 120 հզ. մարդ ամենօրյա կենաց-մահու պայքարի մեջ է, իսկ ճակատագիրն ամեն օր մի նոր` ավելի ծանր, փորձություն է բերում»:
Աղբյուր` Panorama.am
20:45
ՌԴ ՊՆ. Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը
Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունները, հատել են կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և անցել դիրքի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մեծ պահք. Գալստյան կիրակի՝ մարտի 26
Փետրվարի 20-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Մեծ Պահքի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այսօր կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Associated Press. Ռազմական ինքնաթիռների անձնակազմերը քաղցկեղով հիվանդանալու 24%-ով ավելի բարձ հավանականություն ունեն
Պենտագոնի գիտնականները պարզել են, որ ռազմական օդաչուների և ցամաքային անձնակազմերի մոտ, որոնք լիցքավորում և պահպանում են ռազմական ինքնաթիռները,...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բժիշկները պարզել են, որ վերամշակված կարմիր միսը կարող է կապ ունենալ արյան քաղցկեղի հետ
Օսակայի համալսարանի գիտնականները պարզել են, որ վերամշակված կարմիր մսի սպառման աճը կապված է արյան քաղցկեղի դեպքերի աճի հետ: Հետազոտությունը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Չինացի նկարիչ Այ Վեյվեյը վերստեղծել է Մոնեի «Ջրաշուշանները» 650 000 լեգո կտորներով
Հայտնի չինացի նկարիչ Այ Վեյվեյին Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» կտավը վերստեղծելու համար անհրաժեշտ է եղել 650 հազար լեգո կտոր: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:00
Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Երկրի վրա սկսվել է մագնիսական փոթորիկ, որն ամենաուժեղներից մեկն է վերջին տարիներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսհիդրոմետի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Լոս Անջելեսի դպրոցների գործադուլը հանգեցրեց աշխատավարձերի բարձրացման
Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանը (LAUSD) և կրթական աշխատողների արհմիությունը SEIU Local 99-ը համաձայնության են եկել, որը ներառում է...
Աղբյուր` Panorama.am
18:39
Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ադրբեջանցիները հատել է արցախա-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Կոմերսանտ». Ռուսաստանում բժիշկներ պատրաստելու համար դիակային նյութերի պակաս կա
Ռուսաստանում բժշկական ուսուցման համար դիակային նյութի պակաս կա: Նման տեղեկություն է տարածել «Կոմերսանտը»-ը։ Նյութերի պակասը...
Աղբյուր` Panorama.am
18:15
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram և պնդել, թե «կրկին սիրում է հրեաներին»
Ռեփեր Քանյե Ուեսթը երկար դադարից հետո առաջին գրառումն է արել Instagram-ում։ Նա տեղադրել է «Macho and Nerd» (2012) ֆիլմի պաստառը։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Շիա կամավորականներով համալրված ջոկատները պատրաստ են Սիրիայում իրենց ճամբարներին ԱՄՆ-ի ավիահարվածներին պատասխանել
Շիա կամավորների կազմավորումները օրինական կերպով գտնվում են Սիրիայում և աջակցում են կառավարական բանակին ծայրահեղական խմբավորումների դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Միշելը Փաշինյանին և Ալիևին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ սրացումների կապակցությամբ
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց...
Աղբյուր` Panorama.am
17:56
Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնում է.  «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված նախագծերի քանակը կրկնակի ավելացել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել Հայկական համադպրոցական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հայաստանում ժամկետային ծառայող կանանց համար զորամաս է կառուցվում
Այսօր Սուրեն Պապիկյանն այցելել է  կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք,...
Աղբյուր` Panorama.am
17:28
The New York Times Ուկրաինայի զինված ուժերի շարքերում ամերիկացի վարձկանների հակամարտությունների մասին
Ամերիկացի վարձկանները, որոնք միացել են ուկրաինական «Միջազգային լեգեոնին», պայքարում են ազդեցության համար և փորձում են շահույթ ստանալ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Մահացել է Նարինե Հովհաննիսյանը
Մահացել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը։ Նարինե Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՆ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Strana.ua. Կիևում շուկան տարհանվել է ռումբի տեղադրման մասին լուրերի պատճառով
Կիևում հայտնել են մետրոյի «Մինսկայա» կայարանի մոտ գտնվող շուկայի ականապատման մասին, բոլոր մարդիկ տարհանվել են տարածքից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հանքավայրի շահագործումը բացասական ազդեցություն կունենա տուրիզմի ոլորտի վրա․ Շիրակ Միքայելյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին հայտարարություններն անհանգստություն են առաջացրել նաև տուրիզմնի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող...
Աղբյուր` Panorama.am
16:48
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հացահատիկի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հայաստանում մարտի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 28-30-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ,...
Աղբյուր` Panorama.am
16:24
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}