ԼՂՀ-ում երկու զինծառայող մահացու հրազենային վիրավորում են ստացել
Քաղաքական
10:37 13/11/2015

ԼՂՀ-ում երկու զինծառայող մահացու հրազենային վիրավորում են ստացել

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի  սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:







 

Placeholder
ԼՂՀ-ում երկու զինծառայող մահացու հրազենային վիրավորում են ստացել