Հասարակություն 14:16 30/11/2015 Տարածաշրջան

Նախկին քաղբանտարկյալը և այժմ Ալիևի ռեժիմի «խոսնակը» ատելության քարոզ է անում

Ադրբեջանի մերձիշխանական haqqin.az առցանց պարբերականի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը, ով տարիներ առաջ ավելի հայտնի էր, իբրև «խղճի բանտարկյալ» իր հայացքների համար Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից 2007-ին հետապնդվելու և բանտարկվելու համար, նախօրեին հրապարակել է մի երկար և պաթետիկ հոդված («Ապստամբություն Նարդարանում. ժամանակը չի սպասում, ժամանակն է գործել», Նոյեմբեր 28, 01:51am. ), որտեղ նա կոչ է անում իշխանութուններին «հեռացնել այդ բորբոքված կույրաղիքը», որպեսզի Ադրբեջանում «վերականգնվի բազմամշակութայնությունը»: Մի երկրում, որտեղ ոչ քաղաքական ազատությունները, ոչ էլ քաղաքացիական իրավունքները, համաձայն Freedom House և այլ հեղինակավոր կազմակերպությունների, պարզապես գոյություն չունեն:

Հետաքրքրական է, որ Ֆաթուլաևին «խղճի բանտարկյալ» հռչակած Amnesty International-ը 2013-ից ի վեր խղել էր կապերը նախկին պաշտպանյալի հետ՝ մեղադրելով նրան իշխանություններից ֆինանսական օժանդակություն ստանալու մեջ:

Հայտնի էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Ֆաթուլաևը այժմ երկարաշունչ հոդվածներ է գրում, իշխանություններին կոչ անելով Բաքվից 25կմ հեռավորության վրա գտնվող և մոտ 10.000 բնակչություն ունեցող շրջանը «հեռացնել», իբրև «բորբոքված կույրաղիքը»:

Համաձայն պաշտոնական թվերի, չորս տեղացիներ և երկու ոստիկան են զոհվել, ևս 14-ը ձերբակալվել են ոստիկանության կողմից նոյեմբերի 25-ին իրականացված զինված գործողության արդյունքում: Կրոնական առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն շտապել էր հայտարարել, որ այդ գործողությունները «չեն ունեցել կրոնական շարժառիթներ»: Օրեր անց, նոյեմբերի 28-ից իշխանությունները կուտակված «պարտքերի դիմաց» սկսել էր անջատել ավանի բնակիչների էլեկտրա- և գազամատակարարումը

Նոյեմբերի 25-ին «ադրբեջանական ոստիկանությունը գործել է անթույլատրելիորեն մարդկային և լիբերալ», - գրում է Ֆաթուլաևը, որտեղ տարբերվող կրոնական և քաղաքական հայացքների համար Նարդարանի բնակիչների նկատմամբ այլատյացության և ավելի կոշտ բռնություն գործադրելու կոչերի պակաս չի զգացվում:

«Ապստամբները պետք է ճնշվեն առանց գթության և դաժանաբար», - կոչ է անում նախկին քաղբանտարկյալ Ֆաթուլաևը, մի երկրում, որտեղ իշխող ռեժիմի բոլոր ընդդիմադիրները կամ բանտարկված են և գտնվում են հակամարդկային ճնշումների տակ, կամ հասցրել են փախչել արտերկիր:

Հիշարժան է, որ գրեթե նման կոչ էր անում գնդապետ Քադաֆին («մաքրել Լիբիան տնտետուն» իր իշխանության դեմ պայքարող «ճիճուներից» ) նախքան ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նրան և իր մերձավոր զինակիցներին կոչ արեց հանձնել Միջազգային քրեական դատարանին՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով քրեական հետապնդում իրականացնելու համար:

«Արդյոք մենք վախենում ենք մի քանի հարյուր խավարամիտների արյունը թափելուց», - գրում է Ֆաթուլաևը, ով թերևս մոռացել է թե՛ հիմնականում ներքին քարոզչության համար օգտագործվող Եվրոպայի Խորհրդի առջև իր երկրի պարտավորությունների, թե՛ Ռուանդայի միջազգային տրիբունալում Ռադիո Ռուանդայի լրագրողների գործի մասին:

Եզրափակելով, պետք է նշել, որ իշխող վարչակարգը Ադրբեջանում փորձ է անում իրենց խիստ վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով կառուցել Իլհամ Ալիևի անձի պաշտամունքը, որպես ազգի փրկիչ՝ Աթաթուրքի կերպարով և նմանությամբ, ով 1923-ից ի վեր փորձում էր եվրոպականացնել Թուրքիան և ում, որպես երիտթուրքերի կառավարության քաղաքականության շարունակող, մեղադրում են հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն իրագործելու մեջ:

Ասատուր Սարգսյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}