Դաշնակցականները տոնը շարունակելու են Ծառուկյանի «Փարավոնում». «Հրապարակ»
Երեկ Օպերայում ՀՅԴ 125-ամյակն էին նշում: Ներկա էին Հայաստանի և Սփյուռքի դաշնակցականներ` կարմիր շարֆերով, կային հրավիրյալներ: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը:
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ առաջինը ելույթ է ունեցել Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ ՀՅԴ-ն այս տարիներին քաղաքական մեծ սխալներ չի գործել, «փոքր» սխալներ եղել են՝ չեն կարողացել նվազեցնել ատելությունն ու թշնամանքը մարդկանց մեջ, քիչ թե շատ իրավական համակարգ ստեղծել, բայց «ՀՅԴ-ն արժանապատիվ կյանքի վճռական կուսակցություն է»: Երեկոն ավարտվել է տոնական համերգով: Այսօր տոնը շարունակվելու է Ծառուկյանի «Փարավոնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը