Վնասազերծված խմբի պարագլուխն իր համակարգչի մեջ արդեն ունեցել է հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:23 24/12/2015
Հայաստան

Վնասազերծված խմբի պարագլուխն իր համակարգչի մեջ արդեն ունեցել է հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Նորք-Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իր համակարգչի մեջ արդեն իսկ ունեցել է հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը, որը պետք է հնչեր ռազմավարական-կառավարական կարևորագույն կառույցների ուժային «գրավումից» հետո` Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով, որը պետք է ապահովեր նույն խմբի անդամ` արբանյակային թողարկիչ Արման Հայրապետյանը:

««Նաիրի Հունանյան-2»-ի ելույթի առանցքում նույնպես եղել է «արյունախում իշխանություններից» ազատվելու թեզը։ Ձայնագրությունում  խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից թափված արյան ու արյունահեղության համար, «արձանագրում» է, որ 6 ամիս հետո Հայաստանում կլինեն նախագահական ընտրություններ, իսկ մինչ այդ հոսանքի գինը կլինի 5 դրամ, և որևէ հարկ ժողովուրդը չի վճարի»:

Placeholder
Վնասազերծված խմբի պարագլուխն իր համակարգչի մեջ արդեն ունեցել է հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը. «Հրապարակ»