Վախթանգ Աբրահամյանը, հնարավոր է,  ապագայում նշանակվիԿԲ նախագահի պաշտոնում.«Հայկական ժամանակ»
Օրվա մամուլ
09:29 25/12/2015
Հայաստան

Վախթանգ Աբրահամյանը, հնարավոր է, ապագայում նշանակվիԿԲ նախագահի պաշտոնում.«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը  նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի  նախագահի  տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր  ԿԲ խորհրդի  անդամի պաշտոն:  ՀՀ ֆինանսական շրջանակներում  այս նշանակումը  անսպասելի չէր:

Համառ լուրեր են շրջանառվում, որ Վախթանգ Աբրահամյանն ապագայում նշանակվելու է ԿԲ նախագահի պաշտոնում: ԿԲ գործող նախագահը՝ Արթուր Ջավադյանը իր պաշտոնին վերանշանակվել է անցած տարվա մայիսին 6 տարի ժամկետով: Ֆինանսական շրջանակներում համոզված են, որ 2020թ. Հենց Աբրահամյանն է փոխարինելու Ջավադյանին: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Ջավադյանը կարող է հրաժարական տալ մինչ պաշտոնավարման ժամկետի ավարտը, ինչը կարող է պայմանավորված լինել դրամի փոխարժեքի՝ առաջիկայում հավանական համարվող կտրուկ տատանումներով»:
 

Placeholder
Վախթանգ Աբրահամյանը, հնարավոր է, ապագայում նշանակվիԿԲ նախագահի պաշտոնում.«Հայկական ժամանակ»