Հաստատվեց Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման ծրագիրը
Հասարակություն
12:07 14/01/2016
Հայաստան

Հաստատվեց Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման ծրագիրը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ծրագիրը կնպաստի Լանջիկ-Գյումրի հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացի արդյունավետ, համակարգված իրակացմանը, կպահովի հանրության, այդ թվում ազդեցության ենթակա անձանց իրազեկումը հողերի օտարման և տարաբնակեցման ողջ գործընթացի վերաբերյալ, ինչը մի կողմից կնպաստի  ազդեցության ենթակա անձանց իրավունքների արդյունավետ իրականացմանը, իսկ մյուս կողմից, ՀՀ-ի՝   վարկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը: 

Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Մ1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 46.1 կմ ընդհանուր երկարությամբ Թալին-Լանջիկ (18.7կմ) և Լանջիկ-Գյումրի (27.4կմ) ճանապարհատվածները:

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ համաձայն ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին (Երևան) և 2013-ի նոյեմբերի 18-ին (Լյուքսեմբուրգ) ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի:

Placeholder