«Վարդապետի լռություն» ֆիլմին չպետք է վերաբերել որպես կոմիտասագիտական ժառանգության մաս. կոմիտասագետ
Մշակույթ
19:00 29/01/2016
Հայաստան

«Վարդապետի լռություն» ֆիլմին չպետք է վերաբերել որպես կոմիտասագիտական ժառանգության մաս. կոմիտասագետ

Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռություն» ֆիլմին պետք է վերաբերել որպես կինոարվեստի ստեղծագործություն, այլ ոչ թե կոմիտասագիտական ժառանգության մաս: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, կոմիտասագետ Մհեր Նավոյանը ՝ պատասխանեով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ֆիլմը:

«Հարգանքով եմ վերաբերում, լավ կարծիք ունեմ Վիգեն Չալդրանյանի ժառանգության վերաբերյալ ընդհանրապես: Այս ֆիլմի վերաբերյալ առաձնակի որևէ բան չէի ուզենա ընդգծել, առանձնակի որևէ վերաբերմունք չէի ուզենա արտահայտել»,- ասաց նա՝ կարևորելով այն, որ  ֆիլմում Կոմիտասի ժառանգության, կենսագրության վերաբերյալ խաթարումներ, եղծումներ չկան:

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 25-ին: Ֆիլմը նվիրված է Կոմիտաս վարդապետի հիշատակին, նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի»  մասնակցությամբ:

Placeholder