Մշակույթ 09:12 29/01/2016 Արցախ

Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն

Ստեփանակերտ-Գանձասար ճանապարհին տեղակայված Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, իր գոյության առաջին իսկ օրից, դարձել է Ղարաբաղ հաճախող զբոսաշրջիկների ուխտագնացության վայր: Այցելուները տուն-թանգարանում կարող են տեսնել վերականգնված 19-րդ դարի ղարաբաղյան գյուղի կյանքը, ծանոթանալ Նիկոլ Դումանի գործունեության հիմնական փուլերին: Panorama.am-ը զրուցել է Նիկոլ Դումանի տուն-թանգարանի վարիչ Մարիա Սողոմոնյանի հետ:

-Նիկոլ Դումանի ազգագրական տուն-թանգարանը և ազգագրական թաղամասը հիմնվել է 2004թ.-ին: Մինչ օրս քանի՞ այցելու է ունեցել թանգարանը: Ինչպիսի միտում եք նկատում՝ տարեց տարի ավելանո՞ւմ են այցելուները:
-Նիկոլ Դումանի տուն-թանգարանը ստեղծվել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Նիկոլ Դումանի մահվան 90-րդ տարելիցի կապակցությամբ:Տուն-թանգարանն ու ազգագրական թաղամասը հիմնվել է Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալությաւն կողմից Բոնիաթյան ընտանիքի հովանավորությամբ, Երիկյան ընտանիքի ու այլոց աջակցությամբ: Թանգարանն ստեղծման օրվանից մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ Արցախի բնակիչների, թե՛ Արցախի հյուրերի մոտ: Լինելով յուրօրինակ զբոսաշրջավայր՝ ազգագրական թաղամասը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը: Իր գոյության 12 տարիների ընթացքում տուն-թանգարանը հյուրընկալել է հազարավոր այցելուների Արցախից, Հայաստանից ու արտերկրից: Այցելուների քանակի դինամիկան մոտավորապես կազմում է 15-20 տոկոս տարեկան աճ: 2015 թվականին ազգագրական համալիրը հյուրընկալել է  գրեթե 7000 այցելուի:



-Ովքե՞ր են հիմնական այցելուները՝ տեղացինե՞րը, թե՞ զբոսաշրջիկները:
-Ստեղծման առաջին տարիներին համալիրը հյուրընկալում էր տեղացիների, ովքեր կազմակերպված այցեր էին կատարում ճանաչողական նպատակով: Տարեցտարի մեծացել է այցելուների աշխարհագրությունը, և եթե սկզբնական շրջանում այցելուների բացարձակ մեծամասնությունը կազմում էին Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայերը, ապա հիմա ավելի է մեծանում համալիրի հանդեպ հետաքրքրությունն արտասահմանցի զբոսաշրջիկների կողմից:

-Ինչպիսի՞նն է այցելուների, հատկապես օտարազգի, արձագանքը թանգարանում շրջելուց հետո:
-Ծաղկաշատի ազգագրական թաղամասն իրենից ներկայացնում է յուրահատուկ համալիր, որտեղ մի կարճ փողոցի վրա մանրակրկիտ ձևով վերականգնվել է 19-րդ դարի արցախյան գյուղի կյանքը՝ պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շինություններով ու հետաքրքիր կենցաղային իրերով: Սակայն այցելուներն առաջին հերթին նշում են արցախյան ոգին, որը զգացվում է համալիր մտնելուց հենց առաջին րոպեներից:

-Տուն-թանգարանը  մի քանի մասից է բաղկացած (թանգարան, Նիկոլ Դումանի դահլիճ, 19-րդ դարի վերջի բնակելի սենյակ, կոմունալ սենյակը, բակի շինություններ, ազգագրական թաղամաս): Հատկապես ո՞ր հատվածում են առավել շատ կանգ առնում այցելուները, ի՞նչն է առավել շատ ուշադրության արժանանում, նաև զարմանք առաջացնում  այցելուների շրջանում:
-Ազգագրական համալիրի բոլոր շինություններն են հետաքրքրություն են առաջացնում այցելուների մոտ: Ուղղակի դա կախված է այցելուների նախասիրություններից: Այցելուների մի մասը նախապատվությունը տալիս է Նիկոլ Դումանի կյանքին ու գործունեությանը ծանոթանալուն, մյուս մասն ավելի շատ հետաքրքրված է արցախցի գյուղացու կյանքով:



-Ըստ Ձեզ, ի՞նչն է այցելուին բերում թանգարան:
-Եթե խոսենք հայ այցելուի մասին, ապա դա, իհարկե, հայրենասիրության զգացմունքն է. այցելել մի մարդու հայրենիք, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենանվեր գործունեությանը: Օտարերկրյա այցելուների համար ազգագրական համալիրն ասոցացվում է  արցախցի հասարակ գյուղացու կյանքի հետ, և հենց այդ կյանքով ապրելու ցանկությունն է, որ օտարեկրացուն բերում է Նիկոլ Դումանի տուն-թանգարան և ազգագրական թաղամաս: Վերջերս համալիրում մատուցվում են նաև սննդի, տեղավորման ու ժամանցային այլ ծառայություններ, որոնց նպատակն է հասնել համալիրի ինքնաբավությանն ու այցելուներին առաջարկել ավելի հետաքրքիր ժամանց: Դա ևս կարող է խթան հանդիսանալ համալիրի այցելուների քանակի ավելացմանը:

-Ինչպե՞ս է թանգարանը համալրվում: Այսօր քանի՞ ցուցանմուշ կա թանգարանում:
-Թանգարանի ֆոնդը հիմնականում համալրվել է Զբոսաշրջության զարգացման գործակալության կողմից, սակայն ազգագրական թաղամասում ներկայացված ցուցանմուշների մի մասը նվիրաբերել են Ծաղկաշատի բնակիչները: Ընդհանուր առմամբ, համալիրում ներկայացված են 200-ից ավելի ցուցանմուշ:

Լուսանկարները՝ destinationartsakh.com կայքից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}