Մշակույթ 10:30 12/02/2016 Հայաստան

Հանրահռչակ պրիմա-բալերինաներն ինձ հետ հանգիստ բեմ էին դուրս գալիս. Վիլեն Գալստյան

ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր դառնում է 75 տարեկան: Թատրոնը փետրվարի 13-ին կայանալիք գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրում է հոբելյարին: Մինչ ներկայացումը Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Վ. Գալստյանի ծննդյան 75–ամյակին:  Panorama.am-ը զրուցել է Վիլեն Գալստյանի հետ՝ անցած ուղու,  բալետի հայկական դպրոցի ձևավորման, այսօրվա հայկական բալետի մասին:

-Պարոն Գալստյան, հիսուն տարուց ավելի է բեմում եք՝ և որպես պարող, և որպես բալետմաստեր, ինչպե՞ս կներկայացնեք, կգնահատեք Ձեր անցած ուղին, Ձեր խաղացած, բեմադրած գործերը:

-Լատիշ խորհրդային բալետմայստեր Եվգենի Չանգան պատճառ եղավ, որ Երևանում պայմանագիր ստորագրեցի՝ Երևանի թատրոնում աշխատելու համար: Այդ ժամանակ ես նաև մասնակցեցի Մոսկվայի Մեծ թատրոնում ընդունելության մրցույթին, ընդունվեցի: Այդպես համատեղում էի. Երևանում քիչ էի լինում, երբ անհրաժեշտություն կար, հիմնականում Մոսկվայում էի, քանի որ Մոսկվան մեծ հնարավորություններ ուներ, Մեծ թատոնի բալետի խմբի հետ ամբողջ աշխարհի բեմերում պարեցի: Մշակույթի նախարարին, թատրոնի տնօրենին բացատրում էի, որ ես Երևանում այդ հնարավորությունները չունեմ, եթե նստեի Երևանում, դա  կնշանակեր, որ ինձ այլևս չեն հրավիրի որևէ թատրոն: Նրանք ինձ թույլ տվեցին համատեղել: Երբ  պարում էի Մոսկվայում, հրավիրում էին Պետերբուրգ: Երևանի թատրոնի հետ էլ բավականին հյուրախաղեր էինք ունենում: Հիմա դժվար է, ֆինանսական ճգնաժամն առաջին հերթին արվեստի վրա է ազդում,  քանի որ  մեծ գումարներ են անհրաժեշտ բալետի խումբ արտասահման տանելու համար. բալետի խումբ՝ մոտ 70 հոգի, այդքանի համար ճանապարհածախս, նաև ներկայացման դեկորները:

2014-ին մեր բալետի խմբին հրավիրեցին Պետերբուրգ՝ Մարինյան թատրոն: Ներկայացրեցինք Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Այս բալետն իրենց մոտ երբեք չէր բեմադրվել: Այնպիսի հաջողություն ունեցանք, զարմացրել էին մեր պարողները, շշկռված վիճակում էինք: Հանդիսատեսը մոտ տասնհինգ րոպե հոտնկայս ծափահարում էր: Նաև իմ ընկեր պարողներ էին եկել:

Ես խորհրդային տարիներին բարձրագույն աշխատավարձ էի ստանում՝ հավելյալ, որպես համաշխարհային երկու մրցույթի ոսկե մեդալակիր՝ Վառնայում՝ դասական պարարվեստի միջազգային մրցույթի առաջին մրցանակ և ոսկե մեդալ, Եգիպտոսում՝ Արևելյան երկրների պարողների մրցույթում:

Ասեմ, որ շատ դժվար է լինել բալետի պարող, միաժամանակ բալետմաստերություն անել: Անհամատեղելի է, շատ բարդ է: Ես պարել եմ աշխարհի բոլոր բեմերում: Իմ խաղընկերները միշտ եղել են մեծ թատրոնի պրիմա-բալերինաներ՝ Ռաիսա Ստրուչկովա,  Եկատիրինա Մաքսիմովա,  Նատալյա Բեսմերտնովա, Վալենտինա Գանիբալովա, Կալերիա Ֆեդիևչա: Ինձ հետ հանգիստ բեմ էին դուրս գալիս՝ առանց մտածելու, որ ես կարող եմ հարմար չբռնել, չպահել: Դա շատ կարևոր է:

Եթե բեմադրություն էի անում, զրկվում էի պարելուց, այսինքն այդ դեպքում մի տեղ պարտվում ես: Այդպես եղավ 1973-74-ին: Արամ Խաչատրյանն ինձ ասաց՝  «դու այնքան լավ ես պարում  իմ երաժշտության տակ,  զգում ես իմ երաժշտությունը, բեմադրի «Գայանե» բալետը», առանց մտածելու ասացի՝  «այո, կբեմադրեմ»: Այդ ժամանակ ես որևէ բալետ չէի բեմադրել: Բայց որ խոստացել էի, անպայման պետք է անեի: 

Բեմադրություններ անելու պրոցեսում ես որպես պարող պարտվում էի, կորցնում իմ որակը: Հետո դա պետք է կրկին հետ բերել, որը տևում է մեկ-երկու ամիս, մկաններ են, պետք է նորից վերականգնել, որը դժվար, ծանր գործ է: Ես աշխատում էի շատ չբեմադրել, հասկանում էի, թե ինչ բարդություն է: Բայց թատրոնն էլ պահաջնում էր, որ բեմադրություններ անեմ:

Էդգար Հովհաննիսյանը գրեց երաժշտություն իմ լիբրետոյի հիման վրա, բեմադրեցի «Սասունցի Դավիթ» բալետը, 1976 թվականն էր: Հետո Տիգրան Մանսուրյանը գրեց երաժշտություն, բեմադրեցի Անդերսենի «Ձյունե թագուհին»: Լորիս Ճգնավորյանի երաժշտությամբ բեմադրեցի Շեքսպիրի «Օթելլո»-ն:

Հետո կատարվեց այն, ինչ կատարվեց. մնացինք առանց լույս, աշխատանք, թատրոնը չէր աշխատում, աշխատավարձ չէինք ստանում, սոված ապրում էինք: Ընկերներս փրկեցին ինձ: Մոսկվայի Մեծ թատրոնի տնօրեն Վլադիմիր Վասիլևը լսել էր, թե ինչ վիճակ է Հայաստանում: Մի օր զանգեց և ինձ հրավիրեց Մոսկվա: Վասիլևը Մաքսիմովայի հետ պետք է մեկ ամսով գնար Սեուլ՝ դասավանդելու: Նա իր փոխարեն ինձ ուղարկեց: Մեկնելուց մեկ օր առաջ զանգեց և ասաց, որ ինքը հիվանդացել է, իր փոխարեն կգա Վիլեն Գալստյանը: Մենք մեկնեցինք:



-Պարոն Գալստյան, Ձեր խաղացած, բեմադրած գործերից որո՞նք կառանձնացնեք:

-Իմ բեմադրություններից «Գայանե», «Ձյունե թագուհի» բալետները: «Օթելլո»-ի դեպքում բեմադրության մեջ նորարարական տարրեր մտցրեցի. դասական որևէ էլեմենտ չկար, այլ ժամանակակից պլաստիկա: Այն բեմադրեցի իմ մոդեռն, ժամանակակից լեզվով:  Բայց կան ստեղծագործություններ, որոնք պետք է միայն դասական բեմադրել, օրինակ՝ «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Ժիզել»:

-Դուք որի՞ն եք նախապատվություն տալիս՝ դասականի՞ն, թե՞ մոդեռնին:

-Մեր դպրոցը՝ դասական, ամենահզորն է: Հայկական բալետը դասական դպրոցն է հիմնադրել: Մենք ունեցել ենք Պետերբուրգի, Մոսկվայի դասատուներ: Բալետն այդպես է Հայաստանում զարգացել, միշտ կապի մեջ ենք եղել Ռուսաստանի հետ: Եթե չգիտես դասական դպրոց, ուրեմն անգրագետ ես, ցանկացած մոդեռնի հիմքը դասականն է: Բալետի հիմքը դասականն է:  Ասացի, որ «Օթելլո»-ն մոդեռնի լեզվով եմ դրել: «Գայանե» բալետը հայկական է, դասական է, ես ձուլել եմ դասականի տեխնիկան հայկական պարի հետ: 

-Պարոն Գալստյան, այսօրվա մեր պարողների մասի ի՞նչ կարծիք ունեք: Ունե՞նք պարողներ պատրաստող դպրոց:

-Մեր կադրերին առաջին հերթին պատրաստում են Երևանի պարարվեստի պետական քոլեջում, ոչնչով հետ չենք մնում մյուս դպրոցներից: Մեր մոտից 50 պարող տղաներ այժմ հանդես են գալիս համաշխարհային բեմերում: Նրանք ավելի շատ հաջողություններ են ունենում, քան Մոսկվայի, Պետերբուրգի թատրոնների պարողները:

Դրսում մեր պարողները 3000 եվրո են ստանում, այստեղ՝ 300 դոլար: Դրսում մեծ է հնարավորությունը հանդես գալ տարբեր երկրների բեմերում: Արվեստն այսպիսին է: Մենք այստեղ կորցնում ենք մեր կադրերին, բայց դպրոցից ստանում ենք հաջորդ կադրերը: Անընդհատ նոր դերակատարներ ենք պատրաստում:

-Պարոն Գալստյան, Ձեր գործը շարունակողներ տեսնո՞ւմ եք:

-Բեմադրելը մի քիչ ավելի բարդ է, որովհետև կարող ես էմոցիոնալ մի բան բեմադրես, բայց երբ որ ակունքները լավ չես տիրապետում, դպրոց չես անցել, դժվար է երկու, երեք գործողությամբ բալետ բեմադրել: Մեր պարող տղաներն արդեն փորձում են: Համարներ են բեմադրում, բավական հաջող: Բայց դա քիչ է: Կարող է մի համար  բեմադրեն՝ 5-7 րոպե, բայց դա ներկայացում չէ: Իհարկե, ինձ մտահոգում է  բալետմաստերների խնդիրը:  Ես ինչքան կարող եմ օգտակար կլինեմ երիտասարդ բեմադրողներին, որպեսզի կարողանան վաղը, մյուս օրն ինքնուրույն բեմադրություններ անեն:

Վ. Գալստյանը Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև 1961 թվականից հանդես է եկել Երևանի օպերայի և բալետի թատրոնում: Վիլեն Գալստյանի կերտած կերպարներից են՝  Սպարտակը՝ Խաչատրյանի նույնանուն բալետային ներկայացման մեջ (1961թ.), Արմենը՝ Խաչատրյանի «Գայանե»-ում (1974թ.), Ալբերտը՝ Ադանի «Ժիզել»-ում (1961թ.), Էդ. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»-ում Բյուրատը (1966թ.), Կոմիտասը՝ «Անտունի»-ում (1969թ.), Դավիթը՝ «Սասունցի Դավիթ»-ում (1976թ.), Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս»-ում համանուն կերպարը (1967թ.), Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում (1970թ.): Արվեստագետը բեմական գործունեությանը զուգահեռ, հեղինակ է մի շարք ներկայացումների՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ.), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Էդ. Հովհաննիսյանի՝ «Սասունցի Դավիթ» (1976թ.), Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.)ևայլն: Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել Մոսկվայի Մեծ թատրոնում, ինչպես նաև Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր բեմերում է ներկայացել անվանի արտիստը: Վ. Գալստյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) և այլն: Վ. Գալստյանն աշխատել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ում՝ որպես գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում Վ. Գալստյանը ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, տարբեր տարիներին եղել է Երևանի օպերային և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը: Ավելի քան 15 տարի է Վ. Գալստյանը դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 

Նշենք, որ այժմ Վիլեն Գալստյանն աշխատում է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի վրա, որն  այս տարվա հունիս-հուլիսին կներկայացվի հանդիսատեսին: «Իմ ազգային պարտքն եմ համարում բեմադրել «Դիմակահանդես»-ը: Մեր թատրոնը պարտավոր է ունենալ Արամ Խաչատրյանի երեք բալետները՝ «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես»,-ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր բալետմայստերը:

Լուսանկարները տրամադրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}