Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարզահամերգային համալիրի կառավարումը վերապահվեց Պետգույքի կառավարման վարչությանը
ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կառավարման լիազորությունները ՀՀ պաշտպանության նախարարության փոխարեն վերապահվեցին ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը: Միաժամանակ, համալիրի բյուջետային ֆինանսավորման համար պահուստային ֆոնդից հատկացվեց 261 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետք է ունենալ համալիրի կառավարման հստակ ծրագիր: «Հարկավոր է լրջորեն դիտարկել համալիրի ղեկավարության հարցը: Նրանք պետք է այնպիսի մարդիկ լինեն, ովքեր կկարողանան ծրագրավորել և աշխատեցնել մարզահամերգային համալիրը, որպեսզի այլ նպատակներով այն չծառայի»,- դիմելով Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Միաժամանակ, նա հորդորեց մեծ ուշադրություն դարձնել պահուստային ֆոնդից հատկացված միջոցների արդյունավետ օգտագործմանը: