Հասարակություն 10:11 02/03/2016 Հայաստան

Հազարավոր հյուրեր մասնակցեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ ծրագրին Կրեմլի պալատում. Սասունյան

Մոսկովյան Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում փետրվարի 27-ին տեղի ունեցավ «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության 10-րդ ամենամյա ծրագիրը, որին մասնակցեցին 4500 հյուրեր: Բազմաթիվ հայ աստղեր ավելի քան չորս ժամ հանդես եկան հայրենասիրական երգերով և երաժշտական կատարումներով մեծ լսարանի առջև:

Վալերի Սահարյանի կազմակերպած այս տարվա ծրագիրը գնահատանքի արժանացրեց 12 անհատների և կազմակերպությունների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ունեցած կարևոր ներդրումների համար, ներառյալ.
- Վլադիմիր Ժիրինովսկի (Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր),
- Հարութ Սասունյան («Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և «Հայաստան Արցախ հիմնադրամի» նախագահ),
- «Արմենիա ֆուտուրա»,
- Սերգեյ Սմբատյան (դիրիժոր, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար):

Մյուս մրցանակակիրները, որոնք չէին կարողացել ներկա գտնվել արարողությանը, իրենց խոսքն ուղղեցին տեսանյութի կամ ներկայացուցիչների միջոցով.
- Վալերի Բուայե (Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ),
- Վիգեն Սարգսյան (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի համակարգող),
- Հայաստանի մշակույթի նախարար,
- Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան (Մոսկվայի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ),
- Սերժ Թանկյան (System of a Down),
- Ռուբեն Վարդանյան (բարերար և գործարար),
- Արթուր Ջանիբեկյան («Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»),
- Արա Վարդանյան («Հայաստան» համահայկական հիմնադրամ):

Իր մրցանակը ստանալիս՝ Ժիրինովսկին շատ խիստ խոսքեր ասաց Թուրքիայի հասցեին: Ահա որոշ հատվածներ նրա ելույթից. «Կգա այն օրը, երբ հայերն իրենց փառատոները կնշեն ազատագրված Արևմտյան Հայաստանի հողի վրա: Դա կարող է լինել ձեր սուրբ լեռան` Արարատի անունը կրող մի փառատոն: Այն կարող է անցկացվել Կարսում, Արդահանում, Սասունում, Տրապիզոնում.... Եթե ես լինեի, ռուսական ինքնաթիռի խոցումից հետո կհրամայեի հզոր հարված հասցնել Թուրքիային: Ու այսօր Թուրքիայից քիչ բան կմնար.... Ես մաղթում եմ, որ իրականանա ողջ հայության երազանքը՝ պատժվեն նրանք, ովքեր 1915-ի ապրիլին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրեցին այդ սարսափելի ցեղասպանությունը»:

Ժիրինովսկին շարունակեց իր կոշտ ելութը՝ հայտարարելով, որ Թուրքիան հարձակվեց հայերի վրա, որոնք «ապրում էին իրենց հայրենիքում, իրենց հողի վրա: Իսկ թուրքերը քոչվորներ էին, նրանց հայրենիքը Միջին Ասիայում է, Տաշքենդում: Նրանք պետք է գնան այնտեղ և Անատոլիան թողնեն հայերին, քրդերին և հույներին: Իսկ Կոստանդնուպոլիսը պետք է լինի ազատ քաղաք: Ժամանակն արագ է փոփոխվում: Հնարավոր է, որ մոտ ժամանակներս դա իրականանա: Հայե՛ր, ձեզ ոչ ոք չի խանգարի: Այնպես որ, Արևմտյան Հայաստանի հայերի սերունդները թող պատրաստեն իրենց փաստաթղթերը` իրենց կորցրած հողերն ու գույքը հետ ստանալու համար: Ես օդում չեմ խոսում, ես համոզված եմ, որ հայերը շուտով կոգեկոչեն ոչ թե Հայոց ցեղասպանության տարելիցը, այլ կտոնեն Արևմտյան Հայաստանի ազատագրումը, իսկ հայկական դրոշը կծածանվի Կարսում, Արդահանում, Արարատի վրա, Սասունում և Տրապիզոնում»:

Դժվար էր հանդես գալ Ժիրինովսկու ազդեցիկ ելույթից հետո: Մրցանակս ստանալով՝ ես դահլիճին դիմեցի հետևյալ հակիրճ խոսքով. «Ցեղասպանությունը անժամանցելի, անժամկետ մի հրեշավոր ոճիր է: Թուրքական կառավարությունը թո՛ղ լավ իմանա, որ հայ ժողովուրդը չի մոռանալու իր արդար իրավունքները: Թեև հարյուր տարի է անցել, նույնիսկ հազար տարի էլ անցնի, մենք մնալու են պահանջատեր և պայքարելու ենք վերստանալու համար այն ամենը, ինչ կորցրել ենք: Թուրքիան պետք է վերադարձնի մեր անհատական և համայնքային բոլոր կալվածքները, և ամենակարևորը՝ մեր պատմական հողերը՝ Արևմտահայաստանը: Մեկ խոսքով՝ պահանջում ենք մեզանից բռնագրավված ունեցվածքը և մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների արյան գնի հատուցումը»:

Այնուհետև լսարանին կոչ արեցի՝ չհուսահատվել. «Հարյուր տարի առաջ, հզոր և ընդարձակ Օսմանյան կայսրությունը փլուզվեց և մասնատվեց՝ դառնալով Թուրքիայի Հանրապետություն՝ շատ ավելի փոքր սահմանների մեջ: Աստծո կամոք և մեր հարատև ճիգերով վստահ ենք, որ կգա այն օրը, երբ այսօրվա Թուրքիան ևս կփլուզվի ներքին և արտաքին ճնշումների հետևանքով: Մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու այդ առիթից՝ ազատագրելու մեր պատմական հողերը: Մինչ այդ՝ բոլորս միանա՛նք՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախ և Սփյուռք, դառնանք մեկ բռունցք, որպեսզի մեր Հայրենիքը դառնա հզոր տնտեսական ուժ, հզոր քաղաքական ուժ և հզոր ռազմական ուժ: Միայն այդպիսի հզոր Հայաստանն է, որ կկարողանա ոչ թե աղաչել ու պաղատել, այլ տեր կանգնել իր արդար իրավունքներին»:

Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ այս ոգեշնչող չորսժամյա ծրագիրը ուղիղ եթերով հեռարձակվեց աշխարհի բոլոր հայկական համայնքներում: Վստահ եմ, որ Կրեմլի պալատում ներկա գտնվող 4500 հյուրերը և միլիոնավոր հեռուստադիտողներ համակվեցին մի նոր պատրաստակամությամբ՝ հետամուտ լինելու իրենց ազգային նպատակներին՝ մինչև դրանց վերջնական իրականացումը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյան
ի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:00
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Քաղաքագետ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Հացի մեքենան եկել է,...
Աղբյուր` Panorama.am
13:35
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
«Քանի որ Իրանից ստանում ենք աղետալի լուրեր,այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:44
Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեր հինգի անունից շնորհակալություն ենք...
Աղբյուր` Panorama.am
11:01
Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը
2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
«Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին»,-...
Աղբյուր` Panorama.am
10:09
Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Տիգրան Ավինյան
«Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է, ի՞նչ պրոցես ունեք դրա հետ կապված»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները ստացան չեմպիոնական գավաթն ու մեդալները։...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Այսօր Բագրատ Սրբազանը գնալու է Կիրանց։
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
«Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Մայիսի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.86 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի...
Աղբյուր` Panorama.am
09:01
Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}