Էրդողանն առաջարկել է Սիրիայում քաղաք հիմնել փախստականների համար
Քաղաքական
14:25 05/03/2016

Էրդողանն առաջարկել է Սիրիայում քաղաք հիմնել փախստականների համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Սիրիայի հյուսիսում հիմնել նոր քաղաք փախստականների համար: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն: Էրդողանն ասել է, որ քաղաքը կգտնվի Թուրքիայից ոչ շատ հեռու:

«Նոր քաղաքի ենթակառուցվածքները կպատրաստի Թուրքիան, իսկ շինարարական աշխատանքները կիրականցվեն միջազգային հանրության աջակցությամբ»,-ասել է նա:

Էրդողանն ավելացրել է, որ չնայած փախստականների համար նոր քաղաք կառուցելու առաջարկին, Թուրքիայի դռները նրանց համար նախկինի պես բաց են:

Placeholder