Մշակույթ 09:27 11/03/2016 Հայաստան

Գերակա շահի որոնումներով

«Օրենքը չի սահմանում, թե ինչը կարող է ճանաչվել գերակա հանրային շահ: Հանրային շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ: Ըստ ժողովրդի ընկալման, նաև վիճակագրությունն է վկայում, որ շատ դեպքերում գերակա հանրային շահ են ճանաչվում այնպիսի օբյեկտներ, որոնք գերակա հանրային շահ ճանաչվելու արժանի չեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էդգար Բադեմյանը, ով արդեն տարիներ շարունակ պաշտպանում է գերակա հանրային շահ ճանաչված գոտիների բնակիչների շահերը:

Նշենք, որ վերջին տարիներին տասնյակ օրինակների ենք ականատես եղել, թե ինչպես է կառավարության որոշմամբ որևէ տարածք, որը կոնկրետ մարդու կամ մարդկանց սեփականությունն է, ճանաչվում գերակա հանրային շահ ու տրվում մեկ այլ մարդու, ով այդ տարածքում կառուցում է՝ ինչ սիրտը ցանկանա, բնականաբար, հիմնականում եկամտաբեր որևէ օբյեկտ:

Ըստ փասաբանի, կառավարության կողմից պետք է հստակ պատճառաբանվի, թե ինչու է տվյալ տարածքը ճանաչվում գերակա հանրային շահ:

«Հարցի մյուս կողմն է, թե արդյո՞ք այդ պատճառաբանությունը համարվում է օրինաչափ: Եթե տվյալ տարածքի սեփականատերը գտնում է, որ որևէ մեկի քմահաճ ցանկությունն է, հանրային շահ չէ, կարող է վիճարկել դատարանում այն հիմքով, որ հասարակության և պետության կարիքներից չի բխում»,-  նշեց նա: 

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն ասաց, որևէ տարածք, որն ունի սեփականատեր, միայն սեփականատիրոջ համաձայնության դեպքում կարելի է օտարել նույնիսկ այն դեպքում, եթե տվյալ տարածքը պետության ամենակարևոր նպատակների համար է անհրաժեշտ:

«Մեզ մոտ մի սեփականատիրոջից վերցնում տալիս են մեկ այլ սեփականատիրոջ: Ես դա կարող էի հասկանալ, եթե այդ գործարքը լիներ հին սեփականատիրոջ սրտով, բավարարված լիներ այդ գործարքի արդյունքներից»,- ասաց արվեստագետը:

Նա հիշեց ֆրանսիական մի ֆիլմ. «Պետական, ստրատեգիական ճանապարհ են կառուցում: Ճանապարհի վրա գտնվող բոլոր տների սեփականատերերի հետ պայմանագրեր են կնքում՝ ազատելով այդ տարածքը: Մի տուն չեն կարողանում վերցնել: Տղան ասում է, որ իր հոր տունն է, գնում են հոր մոտ, ով պետական պաշտոնյաներին ատրճանակով է դիմավորում և ասում, որ այլևս չգան: Նա ասում է, որ այդ տունը ժառանգել է իր պապերից, և եթե ամբողջ Ֆրանսիան էլ իրեն տա, ինքը չի թողնի այն քանդեն: Ֆիլմում ցույց են տալիս, թե ինչպես են բոլոր տները քանդում, և միայն այդ տունն է մնում ճանապարհի մեջտեղում»:

Հ.Շահումյանի համոզմամբ, երբ ասում են սեփականության իրավունք, նաև պետությունը պետք է պաշտպանի այդ սեփականությունը, ոչ թե մասնակից դառնա սեփականատիրոջից վերցնելու և մեկ այլ մարդու տալու գործարքին:

«Գերակա շահը մի քանի ձեռներցներին հարստացնելու միջոց է: Առաջին հերթին պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների բարեկեցիկ կյանքը, հարմարավետությունը, իր քաղաքացիների շահը»,- ասաց Հ.Շահումյանը:

Սերգեյ Փարաջանովի արվեստի թանգարանի տնօրեն, լուսանկարիչ  Զավեն Սարգսյանը նախ հարցադրում արեց, թե ո՞ւմն է այդ գերակա շահը. «Այսօր ասում են գերակա շահ, ո՞ւմն է այդ գերակա շահը, ի՞նչ որ մարդու է, թե՞ այս երկրինն է, քաղաքինն է, մերն է: Գերակա շահն այն էր, երբ պատերազմի ժամանակ շատ շտապ կառուցեցին նոր ճանապարհներ: Պարսկաստանից օր ու գիշեր բեռնատարներ էին գալիս ու անցնում  Երևանով: Փողոց էր պետք: Աբովյանը նեղ էր: Դրա համար կառուցվեցին մի շարք փողոցներ, որ մեքենաներն անցնեն: Դա է գերակա շահ»:

Երգիչ Արթուր Իսպիրյանի խոսքով, այսօր Երևանի կենտրոնում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր շենքերը սեփականատերեր ունեն: Ըստ նրա, սեփականատիրոջ առջև պետք է հստակ պայման դրվի, որ շենքի արտաքին տեսքին չեն դիպչելու, հարկեր չեն ավելացնելու:

«Այլապես մի օր սեփականատերը կասի՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է, կբռնի, կքանդի ու տեղում 16-հարկանի ապակե շենք կկառուցի, ինչպես արվում է հիմա: Դրա կողքին գտնվող շենքը սարայի տպավորություն կթողնի, կբռնեն դա էլ կքանդեն, որտեղ մեր հիշողություններ են: Դա կոչվում է գերակա հանրային շահ: Այսինքն միջավայրն այնպիսին են դարձնում, որ հին շենքերը չնայվեն, իրենք էլ քանդեն»,- ասաց նա:

Ա.Իսպիրյանի կարծիքով, արդարացված չէ, որ ամբողջ Հյուսիսային պողոտան ճանաչեցին գերակա հանրային շահ:

«Երևանի կենտրոնում պետք է լինեին 3-5 հարկանի գեղեցիկ ոճով կառուցված շենքեր»,- ասաց նա:

«Ի՞նչ է նշանակում հանրային գերակա շահ, եթե տվյալ տարածքը ճանաչվում է հանրային գերակա շահ ու տրվում է մասնավորին՝ մասնավոր կառույցի համար»:

Հարցադրումով նախ դիմեցինք մշակույթի նախարարություն, քանի որ հիմնականում հենց  պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանների տարածքներն են ճանաչվում գերակա հանրային շահ: Ասացին, որ   քաղաքաշինական հարցերով պետք է դիմել քաղաքաշինության նախարարություն: Քաղաքաշինության նախարարությունից պատասխանեցին. «Հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարություն»:

Նույն այդ հարցով դիմել ենք նաև Երևանի քաղաքապետարան (04.03.2016), պատասխան դեռ չենք ստացել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}