Տնտեսություն 11:45 19/03/2016

Բենզինի գնի մասին ցանկալի է խոսեն տնտեսագետները. Թաթուլ Մանասերյան

Հայաստանում մանրածախ բենզինի գնի շուրջ շահարկումները չեն հանդարտվում: Այս մասին panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:

-  Արդյո՞ք Հայաստանում նավթամթերքի գների փոփոխության միտումները համադրելի են միջազգային դինամիկայի հետ:

- Բենզինի և նավթի գների  նվազման դինամիկան համադրելիս, ես կողմ եմ դրանք նաև համաչափության և շարունակականության տեսանկյունից դիտարկել, քանի որ տեղ են գտնում որոշակի խզումներ: Տնտեսվարողները տարբեր կերպ են բացատրում, բայց եթե դիտարկում կատարենք 90-ական թվականներից սկսած` այդ կապը տարիներ շարունակ պայմանավորված է եղել մենաշնորհային, կիսամենաշնորհային դիրքերի առկայությամբ: Օլիգոպոլ շուկան ժամանակի ընթացքում դիվերսիֆիկացվել է թե՛ տնտեսվարողների և թե՛ ներկրման աղբյուրների առումով: Գների միջև խզումը պայմանավորված է եղել կամ տնտեսվարողների կողմից պայմանավորվածության ձեռքբերմամբ, կամ շուկայական գների միջև եղած տարբերությամբ: Այժմ, ընդհանուր առմամբ, նկատելի է ադեկվատ համադրելիության միտում, սակայն խզմուներ, այդուամենայնիվ, լինում են:

- Մենք այժմ այդ խզման փուլու՞մ ենք, թե՞ բենզինի գնի շուրջ հնչող գնահատականները պարզապես չեն համապատասխանում մարդկանց սպասումներին:

- Բենզինը և ընդհանրապես` բոլոր նավթամթերքներն ավելի շատ քաղաքական բաղադրիչներ ունեն, քան` տնտեսական: Նավթի շուրջ անհամաձայնությունները երբեմն քաղաքական հակամարտությունների է վերաճում. և դա բնական է: Միաժամանակ, վրդովմունք է առաջացնում այն հանգամանքը, որ մեզանում առավել հաճախ քաղաքական գործիչներն են շահարկում այդ թեման և միևնույն ժամանակ, թող թույլ տրվի ասել` իրականությանը մոտ թվեր կամ փաստեր չեն ներկայացնում: Եվ սա, առանց այն էլ` լարված, շիկացած սոցիալական խնդիրներ ունեցող հասարակությունում սրում է լարվածությունը: Կարծում եմ` դա պարկեշտ չէ:  Բենզինի գնի մասին ավելի ցանկալի կլինի, որ խոսեն իմ գործընկերները` տնտեսագետները:

- Մասնագիտական ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ հաճախ շահարկվող այն փաստին, որ Վրաստանում բենզինի գներն ավելի ցածր են, քան Հայաստանում:

- Ես որոշ ուսումնասիրություններ եմ կատարել, որոնց արդյունքները, խոստովանեմ` իմ նախկին պատկերացումների հետ չեն համընկնում: Գործոնային վերլուծությունը ցույց է տալիս, որ Վրաստանում բենզինի գինը գոյանում է մի շարք այլ բաղադրիչներից, ինչը, ի դեպ, թույլ է տալիս առավել մեծ շահույթներ ստանալ, քան Հայաստանում: Վրաստանը ներկայումս նավթամթերքներ է ներմուծում Թուրքմենստանից և Ադրբեջանից, իսկ հիմա մտադիր է ներմուծել նաև Իրանից: Արդեն այսօր Վրաստանն այդ գործոնն օգտագործում է Ադրբեջանի և Թուրքմենստանի վրա ճնշում բանեցնելու համար` ասելով, որ Իրանից նավթամթերքը շատ ավելի էժան կարող է ձեռք բերել: Երկրորդ խնդիրը տրանսպորտային ծախսերն են, որոնք Հայաստանի դեպքում անհամադրելի են Վրաստանի հետ: Մյուսը հարկային քաղաքականությունն է: Հայաստանում պետական բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով դեռ 90-ական թվականներից ԱԱՀ-ն և հատկապես ակցիզային հարկի դրույքաչափերն աստիճանաբար բարձրացվել են: Հարկային վարչարարությունը նույնպես չենք կարող անտեսել:

Այս ամենում շատ ավելի կարևորում եմ Վրաստանի երկաթուղիներով Հայաստան տեղափոխվող բեռների փոխադրավարձի հարցը: Ադրբեջան տեղափոխվող բեռների տեղափոխման շատ ավելի ցածր վճար է գանձվում, քան հայկական բեռների համար: Սրա մասին պետք է բարձրաձայնեն ոչ միայն և ոչ այնքնան տնտեսվարողները, որքան Հայաստանի իշխանությունն` ի դեմս տրանսպորտի, էկոնոմիկայի և նաև արտաքին գործերի նախարարությունների: Նման թանկ վճարների գանձումը հակասում է ոչ միայն երկկողմ տնտեսական հարաբերութուններին, այլ նաև միջազգային փաստաթղթերին, մասնավորապես` ԱՀԿ սկզբունքներին: Այս պայմաններում մենք ունենք նույն ապրանքների գների մոտավորապես 6-8% տատանում Վրաստանի համեմատությամբ, սակայն տրանսպորտային ծախսերը չեզոքացնում են անգամ այդ տարբերությունը:

Հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերություններում նկատվող բարելավումը, կարծում եմ` պետք է չբացառել նաև եռակողմ բանակցությունները Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև:

- Իրատեսակա՞ն են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայաստանցիներիս ակնկալիքները` կապված առավել էժան էներգակիրներ ձեռք բերելու հետ:

- Իրանը պատժամիջոցների վերացումից հետո առաջին քայլերն է անում, բայց սա չի կարելի դիտարկել որպես մեկ օրում կատարվող փոփոխություն: Իրանն ունի փակ տնտեսություն և համակարգային առումով ժամանակ է պահանջվելու ավելի ազատական, մրցակցային տնտեսության անցնելու համար: Իրանի հետ առևտրային հարաբերություններում, ներառյալ բենզինի առևտրում եղել են, այսպես ասած, ընդմիջումներ: Այսինքն` կանխատեսելիության առումով Իրանի մեր գործընկերների հետ առևտրում հարափոփոխ  դժվարությունները, ժամանակի ընթացքում, անդրադարձել են նաև սպառողների սպասումների և գների վրա: Իսկ տնտեսական հարաբերություններում անընդհատությունը և շարունակականությունը տնտեսական անվտանգության կարևոր գործոններից են, որոնք ցանկալի են տնտեսական անվտանգության տեսանկյունից:  Սակայն պետք է իրատես լինել և նկատել, որ Իրանի տնտեսության ազատականացումը և որպես հետևանք, իրանցի գործարարների հետ բենզինի առևտրի պայմանների կանոնակարգումը ժամանակատար և մի փոքր ավելի երկար գործընթաց կարող է լինել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
«Ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, այս նույն իրադարձությունները, նույն հռետորաբանությունը կրկնվում է։ Դա...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. Պապիկյան
Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը որոշել է արձագանքել մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Զինվորների ծնողները...
Աղբյուր` Panorama.am
16:48
Բելառուսն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում մտադիր է բնակավար կառուցել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում Բելառուսը մտադիր է բնակավայր կառուցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ցանկության մասին...
Աղբյուր` Panorama.am
16:28
Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով երեկ տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բագրատ Սրբազանը նշեց երեք դեպք և Հուդայի մատնությունը, որոնք հենց գիշերվա քողի տակ են եղել
«Այս իշխանությունների բնույթն ու գործառույթները նույնն են, նույն նկարագիրը բոլոր հարցերում՝ մթություն, փակ, գաղտնի, անհասկանալի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}