Հասարակություն 12:15 24/03/2016 Աշխարհում

Ինչո՞ւ Բրյուսելը

Հեղինակ` Ա․Մկրտչյան, քաղաքագետ

«Ոչ թե լաց՝ այլ բռունցք, ոչ թե համերաշխություն՝ այլ պատիժ»

Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունները ևս մեկ անգամ խառնեցին Եվրոպան ու նրա քաղաքացիներին։ Տեղի ունեցածի համար, ի թիվս աշխարհաքաղաքական իրավիճակի, «Իսլամական պետություն» խմբավորման, վերլուծաբանները մեծապես մեղադրում են Բելգիայի անվտանգության ծառայություններին և ոստիկանությանը, ինչն իսկապես ռացիոնալ է և հիմնավորված։

Ինչո՞ւ Բելգիայի նման հարուստ երկիրը չի կարողանում վերահսկողություն սահմանել ընդամենը 1,4մլն բնակչություն և 19 համայնքներ ունեցող մայրաքաղաք Բրյուսել ռեգիոնի վրա, որի մի քանի համայնքներ դարձել են ծայրահեղականության, արմատականության ու ահաբեկչության օջախներ։

Այս համայնքներից վերջին տարիներին միջազգային մամուլում մշտապես շրջանառվում է Մոլենբեկն ու Սկարբեկը, որի բնակիչները՝ հիմնականում թուրք, արաբ, մարոկացի մահմեդական միգրանտներ, անընդհատ հայտնվում են ահաբեկիչների կամ նրանց հետ կապ ունեցողների դերում։ Այս ամենը քաջ հայտնի է բոլորին, առավել ևս ոստիկանությանը, որը, կարծեք թե, ոչինչ չի անում։ Որոշ ոստիկաններ անգամ խոստովանում են, որ կորցրել են այդ տարածքներում վերահսկողությունը։

Այստեղ կան մի քանի ասպեկտներ, որոնց համադրումն էլ հանգեցրել է Բելգիայում մարգինալների և ծայրահեղականների շատացմանն ու ահաբեկչական օջախների ստեղծմանը։

Առաջինը արժեքային համակարգն է։ Բրյուսելի Մոլենբեկ և Սկարբեկ թաղամասերում մեկ անգամ լինելու դեպքում արդեն պարզ է դառնում, թե ինչպիսի «իրականություն» է տիրում Եվրոպայի մայրաքաղաքում։ Մի քանի տարի ապրելով Սկարբեկից ընդամենը մի քանի քայլ հեռու, կարող եմ ասել, որ այս թաղամասերը ոչնչով չեն  «հուշում», որ գտնվում ես Եվրոպայում, ավելին կարող ես քեզ հանգիստ զգալ մի որևէ աղքատ մահմեդական գյուղաքաղաքում․ շենքերի ու տների դիմաց հավաքված անգործ երիտասարդներ, թզբեհներով պապիկներ, չեմ խուսափի այս բառից՝ փնթի, թափթփված երեխաներ ու կանայք՝ մեծ մասը գլխաշորերով, մի մասն էլ բուրկաներով, որն ինձ մոտ ուղղակի սարսափ էր առաջացնում, քանի որ ամեն բուրկայի տակ պատկերացնում ես մի ահաբեկչի։ Այս մարդիկ չեն կարողանում ինտեգրվել եվրոպական հասարակության մեջ, նրանց և եվրոպացիների արժեքային համակարգերն այնքան հեռու են, որ այն, ինչը եվրոպացու համար արժեք է, նրանց համար ծիծաղելի է, և՝ հակառակը։

Երկրորդը ֆինանսական ասպեկտն է։ Այս թաղամասերում ապրող երիտասարդների ճնշող մեծամասնությունը, գործազուրկ է, մարդիկ ապրում են շատ վատ պայմաններում, ինչը ևս նրանց մարգինալացման և ռադիկալացման նախապայմաններից է։ Աշխատանքի շուկայում հնարավորություններ չունեցող երիտասարդներին հեշտությամբ հասանելի է դառնում թմրանյութերի և զենքերի ստվերային շուկան, որը կարող է միանգամից բարելավել նրանց ֆինանսական վիճակը։

Երրորդ ասպեկտը Բելգիայի կառավարման համակարգն է, որը բաժանված է 2 մասի՝ Վալոնիա և Ֆլանդրիա։ Կառավարման բոլոր ոլորտների ծայրահեղ ապակենտրոնացումը և տարբեր կառույցների միջև աշխատանքի համակարգման բացակայությունը երբեմն զավեշտի կարող է վերածվել, որի վառ վկայություններից էր այն, որ Բելգիան համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ 589 օր՝ 2010-2011թթ․-ներին, մնալով առանց կառավարության, քանի որ Վալոնիայի և Ֆլանդրիայի քաղաքական գործիչները ընտրություններից հետո չէին կարողանում համաձայնության գալ քաղաքական հարցերում և կառավարություն կազմել։ Այս նույն ապակենտրոնացումը գործում է նաև ոստիկանության ոլորտում։ 19 համայնքներն ունեն 6 ոստիկանական ուժերը, որոնցից ամեն մեկին բաժին է ընկնում մինչև 150 հազար բնակիչ։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ բավական մեծաքանակ ոստիկանական ուժերով անգամ Բելգիան չի կարողանում վերահսկողություն սահմանել 95,000 բնակիչ ունեցող, ահաբեկչության օջախ դարձած Մոլենբեկ թաղամասում, ինչի պարզ ապացույցն էր այն, որ ոստիկանությունը 4 ամիս շարունակ չէր կարողանում գտնել Փարիզի ահաբեկչության կասկածյալներից Սալահ Աբդեսլամին, ով, ենթադրվում է, որ այդ ողջ ժամանակ եղել է Մոլենբեկում: 

Վերջում, բայց ոչ ամենավերջինը, կառանձնացնեմ ոստիկանության աշխատելաոճը հանցագործների հետ՝ ներկայացնելով մի փոքր ու պարզ դրվագ, թե ինչ տեղի ունեցավ, երբ Բրյուսելում գողը մտել էր մի հայի շատ կարճ ժամանակով վարձակալած բնակարան և այնտեղից գողացել մի քանի իրեր՝ ներառյալ դրամապանակը, որի մեջ եղել էին միայն հայկական դրամներ։ Ոստիկանությունը գտավ գողին, «գողոնն» առգրավվեց և․․․, առանց որևէ տուգանքի, առանց որևէ փաստաթուղթ լրացնելու բաց թողեց։ Այո՛, հենց այսպես։ Զարմանքից առաջացած հարցին, թե ոչ մի ձև չի՞ պատժվելու, ոստիկանը հանգիստ պատասխանեց՝ ոչ։

Տպավորությունն այնպիսին է, որ հենց այսպես է ոստիկանությունը  վարվում նաև մյուս դեպքերում, քանի որ մինչ այժմ ահաբեկչություն իրականացրած կամ դրա հետ առնչություն ունեցածներից  յուրաքանչյուրը հայտնի է եղել ոստիկանությանը որպես հանցագործ և գտնվել է ազատության մեջ։ Բացառություն չեղան նաև նախօրեին Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ իրականացրած Իբրահիմ և Խալիդ Էլ Բաքրաուի եղբայրները, ովքեր ևս հայտնի են եղել ոստիկանությանը որպես «հանցագործներ, բայց ոչ ահաբեկիչներ»։

Տարբեր «իրականություններում» ապրող, տարբեր արժեքներ ու տարբեր ֆինանսական միջոցներ ունեցող այս մարդկանց վերահսկելու, ահաբեկչական օղակները վերացնելու գործում, ինչպես ցույց է տալիս փորձը, չի կարող օգնել եվրոպական «պոլիտկոռեկտությունը», լաց լինելը, ինչն արտահայտվում է անգամ ահաբեկչություններից հետո ծաղրանկարիչների կողմից ստեղծվող նկարներում՝ լացող դրոշ, լացող-միզող տղա կամ լացող Թեն-Թեն։ Այս մարդկանց արժեքներն ուղղակի պահանջում են բռունցք և պատիժ, այն էլ շատ խիստ ու կոլեկտիվ։

Եվրոպան, նույն քաղաքականությունն իրականացնելու դեպքում, կանգնելու է շատ ավելի մեծ խնդրի առաջ՝ իշխանությունների ծայրահեղականացման և «Եվրոպայի ավարտի»։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպացիներն իրենց մեջ, կարծես թե, «հանգցրել» են առոգանտությունը, ազգայնամոլությունն ու անհանդուրժողականությունը, բայց ամեն մի նման ահաբեկչությունը կայծ է տալիս, որ այն կրկին վառվի, որի արդյունք է լինելու ազգայնական ուժերի իշխանության գալը, ինչին արդեն իսկ ականատես ենք լինում Ֆրանսիայում, երբ ծայրահեղական կուսակցությունը ստանում է ռեկորդային թվով ձայներ, Գերմանիայում, որտեղ վերջին ընտրություններում հաղթանակ տարան հակամիգրացիոն կուսակցությունները։ 

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}