Բակո Սահակյան. Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը՝ ապահովելով երկրի և ժողովրդի անվտանգությունը:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Երկրապահ կամավորականների միության» պատրաստակամությունը պաշտպանել հայրենի հողը՝ դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսևորում:
Հիշեցնենք, որ նախօրեին Երկրապահ կամավորական միության մի քանի տասնյակ անդամներ մեկնել էին Արցախ:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հակառակորդը շարունակել է արկակոծել առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը. ԼՂՀ ՊՆ
- Երկրապահ. «Ինչ լինում է, թող մեզ լինի»