Մենք անպարտելի ենք, և հաղթանակը հաստատ մերն է լինելու. ԼՂՀ վարչապետ
Վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 3-ի երեկոյան Ստեփանակերտում դիմավորել է Արցախի պաշտպանության գործին միանալու նպատակով ժամանած հազարավոր կամավորների: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
Արայիկ Հարությունյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալություն չեմ ասում Արցախ ժամանելու համար, որովհետև հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է:
Այն միասնությունը, որ այսօր մենք տեսնում ենք, ի զորու է ոչ միայն դիմակայելու վերջին օրերին հակառակորդի կողմից ձեռնարկած սադրանքին, այլև կարող է լուծել շատ այլ կենսական խնդիրներ: Եվ մեր պայքարում մենք միայնակ չենք, մեզ հետ է նաև Սփյուռքը: Այդ են վկայում հայկական տարբեր գաղթօջախներից ստացվող բազմաթիվ դիմումները, որոնցով մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Արցախին՝ ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական առումով:
Արցախի կամավորների մի մասն արդեն մեկնել են առաջնագիծ, և ուրախ ենք, որ նրանց են միանում հազարավոր նոր կամավորներ՝ Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից: Այս կերպ վստահորեն կարող ենք հայտարարել, որ մենք անպարտելի ենք, և հաղթանակը հաստատ մերն է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյան. Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը
- Երկրապահ. «Ինչ լինում է, թող մեզ լինի»