Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առանց ԼՂՀ լիարժեք ներգրավվան, ապագա բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի. Շ.Քոչարյան
«Այն հանգամանքը, որ առ այսօր պաշտոնյաների կողմից որևէ հասցեական հայտարարություն չի եղել, Ադրբեջանը դա ընկալել է քարշ բլանշ վերջին իրադարձությունները իրականացնելիս»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա, լավ կլինի, որ միջազգային հանրության արձագանքը լինի հասեցական.«Պաշտոնյաների հայտարարություններում հստակություն չկա, ինչը մտահոգիչ է, այդ ուղղությամբ պետք է աշխատել»:
Շ.Քոչարյանի խոսքով, առանց ԼՂՀ լիարժեք ներգրավվան, ապագա բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի:
«Ակնհայտ է, եթե, ընդհանարապես, խոսքը կարող է գնալ բանակցությունների մասին, նախ և առաջ պետք է կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի: Նախորդ փորձը ցույց տվեց, որ այն միջոցները, որոնք դրա համար կիրառվում էին, բավարար չեն: Մեզ համար ցանկալի է, որ հստակ լինի»,- ասաց նա:
ԱԳ փոխնախարարը հիշեցրեց, որ դեռևս 2011 թ. համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները, արել էին հայտարարություն, որտեղ բառացի ասված էր, որ ժամանակին ուժի կիրառումն է բերել ներկա իրավիճակի, և նոր ոժի կիրառումը կբերի նոր տառապանքների, ավերածությունների, և դա կդատապարտվեն ﬕջազգային հանրության կողﬕց:
«Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, հենց դա է, նոր ուժի կիրառում է: Այնպես որ հիմա ﬔնք` հայկական կողﬔրը, պետք է աշխատենք ու հասնենք նրան, որ լինի համապատասախան արձագանք»,-նշեց Շ.Քոչարյանը: