Քաղաքական 14:07 19/04/2016 Աշխարհում

EURASIANET. Հայկական կողմերը տեղեկատվական հարթակում Ադրբեջանից ավելի լավ աշխատեցին

EURASIANET տեղեկատվական պորտալում լուս տեսած  «Լեռնային Ղարաբաղ. ո՞վ հաղթեց տեղեկատվական պատերազմը» հոդվածում հեղինակը նկատում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական մեդիա դաշտը միջազգային լրատվականների լրագրողների համար ավելի բարենպաստ պայմաններ էր ապահովել հակամարտության լուսաբանման համար, քան Ադրբեջանը:

«Միջազգային շատ լրագրողներ հնարավորություն ունենացան Հայաստանով առանց որևէ խոչընդոտի մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և Ստեփանակերտում անմիջապես հավատարմագրում անցնել: Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ամենօրյա ռեժիմով մամուլի ասուլիսներ էին անցկացնում՝ ներառյալ հարց-պատասխան ձևաչափով: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը միջազգային լրատվականներին տրամադրել էր անվճար արբանյակային հեռարձակման հնարավորություն, իսկ լրագրողներն էլ ազատորեն տեղաշարժվում էին քաղաքացիական փոխադրամիջոցներով»,- գրում է հեղինակը:

Շարունակելով, վերջինս նկատում է, որ Արցախի թե քաղաքական և թե ռազմական ղեկավարությունը լրագրողներին տրամադրում էին ուղեկցող ավտոշարասյուններ՝ շփման գծի երկայնքին մոտ բնակավայրեր այցելելու համար, ինչպես օրինակ Թալիշ կամ Մարտունի:

«Սակայն շփման գծի մյուս կողմում լրագրողների համար այլ պայմաններ էին գործում: Ադրբեջանը շարունակեց մեդիա հասանելիության սահմանափակման իր խիստ քաղաքականությունը, ինչն հատկապես ավելի սուր դրսևորում ուներ շփման գծին մերձակա վայրերում: Գրանցվեցին նաև լրագրողներին մուտքի վիզաներ չտրամադրելու դեպքեր՝ հատկապես այն լրատվականների հանդեպ, ովքեր նախկինում առանց Բաքվի թույլտվության Արցախ էին այցելել: Լրագրողներից մեկը, ում հաջողվել էր լուսաբանել պատերազմական գործողությունները Ադրբեջանի տարածքից, մեզ հետ զրույցում անբավարար գնահատեց լրագրողական աշխատանքների կազմակերպման ադրբեջանական կողմի հմտությունները, իսկ Բաքվից դեպի առաջին գիծ լրագրողների տեղափոխումն էլ վերջինս բնութագրեց որպես «քաոսային»»,- գրում է հեղինակը:

Լրագրողը պորտալին պատմել է նաև, որ ադրբեջանական հեռուստաալիքները ոչ այնքան օգնում էին իրենց նկարահանումներ իրականացնելիս, որքան վերջիններիս այնտեղ գտնվելու փաստը իրենց օգտին ծառայեցնելոով մեդիա պատմություններ էին պատրաստում:

«Ադրբեջան մուտք գործած որոշ լրագրողներ էլ կամ արտաքսվեցին երկրից կամ բերման ենթարկվեցին: Գորանբոյի շրջանում անվտանգության աշխատակիցները  մի քանի ժամ շարունակ բերման էին ենթարկել և հարցաքննում էին վրացական «Ռուսթավի-2» հեռուստալիքի նկարահանող խմբին՝ հավատարմագրում չանցնելու համար: Խումբը հնարավորություն ստացավ նկարահանումներ իրականացնել միայն այն բանից հետո, երբ միջամտեցին վրացի և ադրբեջանցի դիվանագետները: Նույն անհաջողությունները պատահեցին նաև ռուսական «Լայֆնյուզ» հեռուստալիքի լրագրողների հետ: ԻՊ գրոհայինների՝ Ադրբեջանի կողմից կռվելու մասին լուրեր տրամադրելու համար վերջիններս արտաքսվեցին Ադրբեջանից: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարն էլ մեկնաբանություններ չհնչեցրեց»,- գրում է հեղինակը:

Միջազգային լրագրողների հետ ադրբեջանական կողմից նման աշխատանքի շուրջ իր դիտարկումները հեղինակն ամբողջացնում է՝ հիշեցնելով. «Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը չունի ռեսուրսների խնդիր»:

Շարունակելով, հեղինակը վկայակոչում է Ադրբեջանի կողից լոբբիստական կառույցների վրա հսկայական գումարներ ծախսելու փաստերը, որպես օրինակ նշելով վաշինգթոնյան «Պոդեստա» խորհրդատվական կենտրոնի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրերը:

«Ապրիլի 5-ին հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանը Վաշինգթոնում գտնվող «Պոդեստա» խմբին լրացուցիչ 70.000 դոլար է վճարել մոտ երեք ամիս տևողությամբ հանրային կապերի ոլորտում ծառայությունների մատուցումը շարունակելու համար»,- գրում է հեղինակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:36
Քաղաքացիները հավաքվում են Բաղրամյան պողոտայում՝ հանրահավաք է լինելու․ ՈՒՂԻՂ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է: Քաղաքացիները ևս հավաքվում են...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պտտահողմ և ուժեղ կարկուտ Ստեփանավանում
Ստեփանավանում  հորդառատ անձրև և ուժգին կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափսերը օգտատերերը համեմատում են հավկիթի չափերի հետ։ Համացանցում...
Աղբյուր` Panorama.am
17:59
Նախատեսվում է ավտոբուսի առանձնացված գծերով կապել 12 վարչական շրջանները
Երևանի ու Ֆրանսիայի Իլ  դը Ֆրանսի միջև համագործակցության ծրագրերով ուսումնասիրվել է Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային  ...
Աղբյուր` Panorama.am
17:54
ԱՄՆ-ից Հայաստան տուրիստական հոսքերը կրճատվել են ավելի քան 2 անգամ
Մտահոգիչ են զուտ զբոսաշրջության տվյալները, որոնք ներկայացնում են Հայաստան որպես տուրիստ ժամանածների և մեկնածների տարբերությունը:  Տնտեսագետ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Դավիթ Անանյանը՝ ընդդիմությանը. Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները, ինչի՞ համար
«Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքը ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Երևանի ու Թբիլիսիի միջև գնացքների երթևեկությունը վերականգնվել է
Երևանի ու Թբիլիսիի միջև գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնել են Georgian Railway-ի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ից
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է «Հարավկովկասյան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք՝ ժամը 18․30-ին
ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք ուղերձն ու հարակից փաստաթղթերը
Աղբյուր` Panorama.am
16:54
Հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀ-ի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներ կլինեն
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց հունիսի 21-ին ԱԺ–ում Հայաստանի Եվրամիության անդամակցության...
Աղբյուր` Panorama.am
16:37
Իշխանության մեջ հավաքված օտարերկրյա գործակալները այդ երբվանի՞ց ավելի շատ ձայն ունեն, քան Եկեղեցին. Հրանտ Միքայելյան
Նիկոլ Փաշինյանը Սրբազան շարժումը որակեց «Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի շարժում», այն դեպքում, երբ Բագրատ Սրբազանը պարբերաբար...
Աղբյուր` Panorama.am
16:28
Քաղաքագետ. Իշխանությունն առաջնորդվել է «Մարդ լինի, հոդված» կգտնվի արատավոր սկզբունքով
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մի քանի ակնահայտ փաստեր է հրապարակել ու եզրակացություն արել. «Հունիսի 12-ի իրադարձությունների մասով...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին անվանել է «Ստի կայսրություն»
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի ցանկության մասին Ջո...
Աղբյուր` Panorama.am
15:44
Մասսայական թունավորում Մոսկվայում. Մի քանի տասնյակ մարդ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Մոսկվայում ավելի քան 120 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Նրանցից 55-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:42
Մանդատներն անիմաստ վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա. Բագրատ Սրբազան
«Մարդիկ կառչած չեն մանդատներից։ Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Չարաչար սխալվում են, որ այս բռնաճնշումներով պետք է ինչ-որ բան զսպեն. Բագրատ Սրբազան
«Սա հավաքական նկարագիր է, սա մեր մեծ ընտանիքն է՝ հավաքական նկարագրով ու հավաքական անունով»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում...
Աղբյուր` Panorama.am
14:30
Բագրատ Սրբազան. Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով
«Սուրենի հետ խոսել եմ այդ թեմայով բավականին երկար»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալոց հունիսի...
Աղբյուր` Panorama.am
14:06
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» կվերադառնա հուլիսի սկզբին
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը արձակուրդից ակումբ կվերադառնա հուլիսի սկզբին։ «ՌԱՒ նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
13:57
Հոկտեմբերի 5-ին տղաս ասաց՝ հողերը տվել է, մենք պետք է կռվենք ու պահենք հողը. Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի մայր
«Զոհվել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայի մոտ։ Նոյեմբերի 2-ին՝ ծննդյան օրը, մեզ նվեր բերեցին»։
Աղբյուր` Panorama.am
13:42
ՍԱՏՄ-ն ԵՄ մեղր արտահանող ընկերությունների համար կարևոր տեղեկություններ է հրապարակել
Փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական Միություն:
Աղբյուր` Panorama.am
13:08
Ծնունդդ շնորհավոր սիրելի Հենրիկ, մենք էլ քեզ արժանի լինենք. Բագրատ Սրբազանը՝ Հենրիկ Հակոբյանի շիրիմի մոտ
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի ծննդյան օրն է։ Նրա հարազատները Եռաբլուրում էին՝ Հենրիկի շիրիմի մոտ։ Եռաբլուր այցելած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այդ մասին հայտնում է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
12:58
Սուրեն Պետրոսյանն այսօրվա հավաքին չի մասնակցի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներից Սուրեն Պետրոսյանն այսօր չի մասնակցի ԱԺ դիմաց անցկացվելիք հավաքին։...
Աղբյուր` Panorama.am
12:41
Գեղակերտի աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները
Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր
«Այսօր մենք Եռաբլուրի առջև ամոթով ենք կանգնած»։
Աղբյուր` Panorama.am
12:21
Մայր Հայաստան. Այս ամենը վկայում է, որ Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:18
Գորիսում 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
11:41
Իրական լուսանկարը հաղթել է արհեստական բանականության կողմից ստեղծված պատկերների մրցույթում
Լուսանկարիչ Մայլս Աստրեյը FLAMINGONE անունով լուսանկար է ներկայացրել արհեստական բանականության ստեղծած պատկերների մրցույթին։ Աշխատանքը զբաղեցրել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան
14:36 17/06/2024

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}