Չեխ խորհրդարանական. Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը
Այսօր Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը և Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը Երևանում այցելել են Եռաբլուր պանթեոն:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ չեխ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինվորականների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:
Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Չեխիայի խորհրդարանի փոխնախագահն ի պատասխան լրագրողների հարցերին՝ նշել է. «Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը»: