Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող քաղաքացին 2 անգամ դատապարտված է եղել
Իրավունք
16:37 26/04/2016
Հայաստան

Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող քաղաքացին 2 անգամ դատապարտված է եղել

Ավտոբուսի պայթյունը կազմակերպելու մեջ կասածվող քաղաքացին  55-ամյա տղամարդ է, ով նախկինում երկու անգամ դատապարտված է եղել:

Panorama.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ 55-ամյա տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է  Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում: Նշենք, որ իրավապահները հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը:

Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդը իր մոր  հետ գույքային վեճ է ունեցել: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, մայրը վաճառել էր  գույքը և ողջ հասույթը փոխանցել էր մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել:Ըստ տեղեկությունների, միջադեպի պահին տղամարդը պայթուցիկով ուղևորվելիս է եղել մոր տուն, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն:  Միջադեպի հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննչական աշխատանքներ են իրականացվում:

Placeholder
Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող քաղաքացին 2 անգամ դատապարտված է եղել