Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«The Hill». Հայկական բանակի զինվորին գլխատելը խոսում է Ադրբեջանի բանակի այլասերվածության մասին
Հայկական բանակի երիտասարդ զինվորի գլխատված գլուխը՝ որպես ավար ադրբեջանական բանակի ձեռքին, խոսում է ադրբեջանական բանակի այլասերվածության և ամբողջական փչացվածության մասին. -անդրադառնալով ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ զինծառայող ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի գլխատմանը, գրում է «The Hill» պարբերականը:
Պարբերականը հիշեցնում է նաև Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի կողմից դաժանաբար սպանված և դիակապտ արված ծեր ամուսինների մասին:
Այս համատեքստում հոդվածի հեղինակը քննադատում է մեկ այլ հրապարակման հեղինակ Դենիս Ջաֆեսին այն բանի համար, որ վերջինս դեմ էր արտահատնվել սենատոր Մարկ Քիրքի կոչերին առ այն, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար: Հոդվածագիրը նաև քննադատում է Ջաֆեսին այն դիտարկման համար, որ հայկական կողմին անվանել է «ահաբեկչական»:
«Նման պահվածքը բնականաբար կզարմացներ նաև Քյարամ Սլոյանի ընտանիքի անդամներին, ովքեր զինվորին հուղարկավորել էին առանց գլխի։ Եվ ահաբեկչության մասին խոսելն ավելի շուտ տեղին է Ալիևի ռեժիմի համար, ով քնած մարդուն կացնահարած մարդասպանին հերոսացնում ու մեդալ է շնորհում Սլոյանին գլխատողին»,- գրում է պարբերականը:
Շարունակելով, պարբերականը հիշեցնում է, որ տարբեր հրապարակումներ կան այն մասին, որ Ադրբեջանը ռազմական ծախսերի համար ավելի շատ գումարներ է հատկացնում, քան Հայաստանի բյուջեն է կազմում: Պարբերականը նաև հիշեցնում է վերլուծաբան Թոմ դե Վաալի այն գնահատականը, որը երկար տարիներ Բաքուն ժամանակ է ծախսել հայերին որպես «ագրեսորներ» ներկայացնելու, փոխարենը փորձեր համոզել Արցախի հայությանը, որ նրանց ոչնչացնելու մտայնություն չունի:
«Մինչդեռ սենատոր Քիրքը հասկանում է դա և կոչ է անում հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, կրակի որոշարկման համակարգեր տեղակայել ու մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը՝ հրադադարի խախտման մեխանիզմները հետաքննելու համար։ Սակայն Ադրբեջանը նախընտրում է երկերեսանիությունը, քանի որ այդ մեխանիզմների բացակայությունը նրա համար քողարկում է ապահովում»,- գրում է պարբերականը:
Հոդվածագիրը, պնդում է, որ ԱՄՆ-ի մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք է համահունչ լինի հենց սենատոր Քիրքի մոտեցմանը: