Հակառակորդը  որոշ ուղղություններում կիրառել է նաև դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:15 20/05/2016
ԼՂՀ

Հակառակորդը որոշ ուղղություններում կիրառել է նաև դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 








 

Placeholder