Արման Թաթոյանը Քրիստոֆ Բիերվիրթին է ներկայացրել ԼՂՀ  բնակչության նկատմամբ կատարված հիմնարար խախտումները
Իրավունք
19:25 20/05/2016
Հայաստան

Արման Թաթոյանը Քրիստոֆ Բիերվիրթին է ներկայացրել ԼՂՀ բնակչության նկատմամբ կատարված հիմնարար խախտումները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ 
քննարվել է փախստականների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման, մասնավորապես՝ այդ ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված հարցեր:

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Արման Թաթոյանը Քրիստոֆ Բիերվիրթին է ներկայացրել նաև ապրիլի սկզբին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:

Կողմերը հաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաև կարևորել են Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ուսուցողական ծրագրեր կազմակերպելու անհրաժեշտությունը:
 

 

Placeholder