Թուրքիայում պատգամավորները այլևս անձեռնմխելի չեն լինի
Քաղաքական
16:47 20/05/2016

Թուրքիայում պատգամավորները այլևս անձեռնմխելի չեն լինի

Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել  պատգամավորներին քրեական անձեռնմխելիությունից զրկող օրինագծին:

Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:

Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության նախաձեռնությունը հանդիսացող սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել են Թուրքիայի Մեծ ազգային ժողովի 550 պատգամավորներից 373 հոգին:

Թուրք պատգամավորներին քրեական անձեռնմխելիությունից զրկելը թույլ կտա նրանց դեմ քրեական հիմքով գործ հարուցել, այդ թվում՝ ահաբեկչությանը օժանդակելու մեղադրանքով:
Այս օրինագիծը, ըստ պարբերականի,  խիստ կսասանի  քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հիմքերը, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը բազմիցս մեղադրել է այս կուսակցության պատգամավորներին Թուրքիայում արգելված կազմակերպությունների, այդ թվում ՝ «Քրդական բանվորական կուսակցությանն» (PKK) աջակցելու մեջ:

Placeholder