Իրանի հավաքականը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Սպորտ
18:46 20/05/2016
Աշխարհ

Իրանի հավաքականը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

«Իրանի հավաքականը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ ԻԻՀ Շիրազ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականը, պարտության մատնելով Ռուսաստանի թիմին, դարձել է աշխարհի չեմպիոն:

«ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ Իրանն առաջին անգամ չեմպիոն է դարձել 2010թ. Հայաստանում անցկացված առաջնության ժամանակ, այնուհետև 2011, 2012 և 2014 թվականներին կայացած աշխարհի առաջնություններում ևս զբաղեցրել է առաջին տեղը:

Placeholder