Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Զենիթը» շարունակում է բանակցություններ վարել Միրչա Լուչեսկուի հետ, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դոնեցկի «Շախտյորից»: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ դեն զա դնյոմը», կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվել համաձայնագրի ժամկետի հարցում:
Սանկտպետերբուրգցիներին անհանգստացնում է ռումինացի մասնագետի տարիքը. հուլիսին կլրանա նրա 71-ամյակը: Ուստի «Զենիթը» Լուչեսկուին երկամյա պայմանագիր է առաջարկում՝ առաջին մրցաշրջանից հետո պայմանագիրը միակողմանի խզելու պայմանով, եթե թիմը չկատարի իր առջև դրված խնդիրները:
Լուչեսկուի ներկայացուցիչները, իրենց հերթին, պահանջում են եռամյա պայմանագիր կնքել՝ առանց վերապահումների: Ենթադրվում է, որ ռումինացի մասնագետը տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ կստանա, ինչը զգալիորեն զիջում է թիմի այժմյան գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի աշխատավարձին: