Թուրքիայից ներկրվող բոլոր ապրանքների ներմուծվումը պետք է դադարեցվի. Լևոն Աճեմյան
Տնտեսություն
13:42 20/05/2016
Հայաստան

Թուրքիայից ներկրվող բոլոր ապրանքների ներմուծվումը պետք է դադարեցվի. Լևոն Աճեմյան

«Վատ է որ, Թուրքիայից ներկրվող լոլիկի մեջ հայտնաբերվել են թունաքիմիկատներ, բայց մի կողմից էլ դա վկայում է այն մասին, որ որակի վերահսկողություն է կատարվել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին:

Նա համոզմունք հայտնեց, որ Թուրքիայից ներկրվող բոլոր ապրանքների ներմուծվումը պետք է դադարեցվի. «Ես չեմ բացառում, որ այնտեղից ներկրվող մթերիքների մեջ կարող են կենսաբանական այնպիսի նյութեր լինեն, որոնք կազդեն մեր օրգանիզմի վրա»:

Լ. Աճեմյանի խոսքով ընդհանրապես ՍԱՊԾ-ն պետք է որակի վերահսկողություն իրականացնի թե ներկրվող, թե տեղական գյուղմթերքի վրա. «Գյուղատնտեսական մթերքների մեջ թունաքիմիկատներ օգտագործվում են, բայց անհրաժեշտ է վերահսկել՝ իմանալու համար այդ թունաքիմիկատներն արդյոք օգտագործված են ճիշտ չափաբաժնով, թե գերազանցում է դրանց քանակը պտուղ-բանջարեղենում»:
 

Placeholder