ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Մեծ հաջողություն էր  Վիեննայում նախագահների հանդիպումը
Քաղաքական
12:48 20/05/2016
Հայաստան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Մեծ հաջողություն էր Վիեննայում նախագահների հանդիպումը

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը մեծ հաջողություն է համարում Վիեննայում  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում դեսպանը կարևորեց նաև հանդիպման  ընթացքում արձանագրված կոնկրետ արդյունքները:

«Հատկապես այն, որ համաձայնություն է ձեռք բերվել այսուհետև ևս պահպանել 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը, շփման գծում ստեղծվեն մշտադիտարկման մեխանիզմներ, ընդլայնվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները: Դրանք այն կետերեն են, որոնց համար  Գերմանիայի նախագահանությունը ԵԱՀԿ-ում նույնպես իր ջանքներն  է գործադրել, ամեն ինչ արել է, որ դրանք իրականանան»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե արդեն Ադրբեջանը հայտարարել է, որ դեմ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը, Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ասաց, որ գոյություն ունի համանախագահների հայտարարություն, որտեղ ամրագրված է այն, որ երկու կողմն էլ համաձայնություն տվել են. «Ես ելնում են այն հանգամանքից, որ երկու կողմն էլ  պետք է իրենց պարտավորված զգան այդ համաձայնությունն իրականացնելու համար»:

Placeholder