Ճապոնիայում 2020-ից կսկսեն աշխատել առանց վարորդների տաքսիներ
Աշխարհում
10:24 20/05/2016
Աշխարհ

Ճապոնիայում 2020-ից կսկսեն աշխատել առանց վարորդների տաքսիներ

Ճապոնիայի կառավարությունն որոշում է ընդունել թույլ տալ 2020-ից օգտագործել առանց վարորդների տաքսիներ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Ավտոմատ համակարգով կառավարվող և վարորդի կարիք չունեցող տաքսիները, արտադրող և   կառավարող ընկերությունների կողմից մի շարք պայմաններ կատարելու դեպքում, կարող են արդեն օգտագործվել 2020-ի Ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ժամանակ:

Մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարներում նման տաքսիների մասնակցության դեպքում պատասխանատվություն պետք է կրի տրանսպորտային ընկերությունը:  Պարտադիր պայման է՝ մշակված լինի այնպիսի համակարգ, որի հնարավոր լինի հետևել երթուղին և կանգնցենել մեքենան անհրաժեշտության դեպքում:

Կառավարությունը մտադիր է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել:

Placeholder