Նեյմարը մտադիր է հնարավորինս բարձր աշխատավարձ ապահովել
Սպորտ
15:02 20/05/2016
Աշխարհ

Նեյմարը մտադիր է հնարավորինս բարձր աշխատավարձ ապահովել

«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը մտադիր է հնարավորինս բարձր աշխատավարձ ապահովել կատալոնյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման դեպքում: Դրա համար Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պատրաստվում է պատմել այլ ակումբների առաջարկների մասին: Այս մասին տեղեկացնում է «Globo Esporte»-ն:

Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են մադրիդյան «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»: Եվ խոսքը ոչ թե սոսկ հետաքրքրության, այլ կոնկրետ առաջարկների մասին է: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ՊՍԺ-ն Նեյմարին ձեռք բերելու լավագույն հնարավորություններն ունի, եթե բրազիլացին, այնուամենայնիվ, որոշի հեռանալ «Բարսելոնից»:
 

Placeholder