Դեղերի գները կիջնեն. ոլորտը մենաշնորհից ազատագրվում է. ՉԻ
Օրվա մամուլ
10:07 20/05/2016
Հայաստան

Դեղերի գները կիջնեն. ոլորտը մենաշնորհից ազատագրվում է. ՉԻ

 Երեկ Ազգային Ժողովը երրորդ ընթերցմանը ընդունեց «Դեղերի մասին» օրենքի նախագիծը: «Չորրորդ իշխանության» հետ զրույցում անդրադառնալով այս օրենքին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է. ««Դեղերի մասին» օրենքը փաստացի շրջադարձային է լինելու դեղորայքի շղթայական կանոնակարգման համար՝ արտադրությունից մինչև նշանակումը, պահեստավորումը, տեղափոխումը հետազոտությունների փուլը, գրանցման գործառույթը»:

-Պարոն Մուրադյան, ընդհանրապես շատ է խոսվում դեղորայքի ու դեղերի շուկայում եղած բազմաթիվ խնդիրների մասին: Կոնկրետ ուրիշ ի՞նչ խնդիրներ են կարգավորվելու այս օրենքով:
-Օրենքի առանձնահատկությունը նաև այն է, որ այն հստակեցնում է ոչ միայն գրանցման, այլև մերժման հիմքերը, ոչ միայն զուգահեռ ներմուծման (որը ծառայելու է դեղերի գների մատչելիությանը, այսինքն` գների նվազեցմանը), այլև զուգահեռ ներմուծման մերժման դրույթները: Մենք այս օրենքով նվազեցնում ենք կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Մենաշնորհային ու հակամենաշնորհային լրջագույն դրույթներ կան, մասնավորապես՝ որ պետք է իրարից տարանջատվեն մեծածախն ու մանրածախը նույնպես, և մեծածախը պետք է նույնպես լիցենզավորվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder