Շրջանառվում է հերթական Ջեյմս Բոնդին մարմնավորող հավանական թեկնածուի անունը
Մշակույթ
18:13 20/05/2016

Շրջանառվում է հերթական Ջեյմս Բոնդին մարմնավորող հավանական թեկնածուի անունը

Բրիտանացի դերասան Դէնիել Կրեյգը հրաժարվել է մարմնավորել Ջեյմս Բոնդին գործակալ 007-ի մասին հաջորդող մյուս երկու ֆիլմերում: Այդ ֆիլմերում նկարարահանվելու համար Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոստուդիան դերասանին առաջարկել է հոնորար 100 մլն դոլար չափով: Այդ մասին տեղեկացնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

48-ամյա դերասանը գործակալի մասին չորս ֆիլմում նկարահանվել է: Ըստ աղբյուրի, Կրեյգն իր հարցազրույցում ասել է, թե այդ դերն իրեն ձանձրացրել է:

Այդ չորս ֆիլմերը, որոնք Կրեյգը խաղացել է դեռ 2005 թվականից, ունեցել են 2 մլրդ ֆունտ ստերլինգ ($2,9 մլրդ) եկամուտ, իսկ դերասանի հոնորարը դրանից կազմել է 38 մլն ֆունտ ստերլինգ (55 մլն դոլար):

«Ես ավելի շուտ կկտրեմ իմ երակները, քան կհամաձայնեմ խաղալ ևս մեկ Ջեյմս Բոնդ», -իր հարցազրույցներից մեկում ասել է Կրեյգը, հիշեցնում է բրիտանական պարբերականը:

Շրջանառվում է գործակալ 007-ի դերում ամենահավանական դերասանի անունը, որը ըստ աղբյուրի, բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնն է:

Placeholder