Ջոկովիչ. «Շատ նվաճումներ ունեմ, որոնցով կարող եմ հպարտանալ»
Սպորտ
14:06 20/05/2016
Աշխարհ

Ջոկովիչ. «Շատ նվաճումներ ունեմ, որոնցով կարող եմ հպարտանալ»

Աշխարհի թիվ 1 ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը խոսել է «Ռոլան Գարրոսի» մրցաշարի մասին:

«Շատերը կարծում են, որ եթե ոչ մի անգամ չեմ հաղթել «Ռոլան Գարրոսում» և մի քանի անգամ պարտվել եմ կիսաեզրափակչում, ապա դրա հետ կապող լավ հիշողություններ չունեմ: Ընդհակառակը, ինձ թվում է, որ այս մրցաշարի հետ ինձ «սիրավեպ» է կապում: «Մեծ սաղավարտի» այդ մրցաշարն ինձ շատ է դուր գալիս, քանի որ հողածածկույթի վրա է անցկացվում, այն վայրի հարևանությամբ, որտեղ ապրում եմ, և խաղերին նաև բարեկամներս ու ընկերներս են ներկա լինում: Անհամբերությամբ եմ սպասում նորից կորտ մտնելու ու մրցանակի համար պայքարելու հնարավորությանը: Այո, դա «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որում դեռ չեմ հաղթել: Ռոջեր Ֆեդերերի դեպքում նույնպես նման իրավիճակ էր առաջացել, սակայն նա վերջնարդյունքում հաղթեց Փարիզում: Հույս ունեմ, որ ինձ նույնպես դա կհաջողվի: Իսկ եթե ոչ, աշխարհի վերջը չի լինի: Միևնույն է, շատ նվաճումներ ունեմ, որոնցով կարող եմ հպարտանալ»:
 

Placeholder