Վիեննայում ռուսները ստիպված էին խաղալ ամերիկյան խաղի կանոններով. Ռ. Մեհրաբյան
Քաղաքական
12:53 20/05/2016
Հայաստան

Վիեննայում ռուսները ստիպված էին խաղալ ամերիկյան խաղի կանոններով. Ռ. Մեհրաբյան

Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ամրագրվեցին թեզեր, որոնք մինչ այդ բազմիցս բարձրաձայնել էր հայկական կողմը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ բացի դրանից՝ այդ թեզերի շրջանառությունը ամերիկյան դիվանագիտության կողմից էր շրջանառված:

«Բազմիցս ասել եմ, որ քառօրյա պատերազմը ոչ թե ադրբեջանական հարձակում էր Ղարաբաղի վրա, այլ ռուս-ադրբեջանական հարձակում էր Ղարաբաղի վրա և ուղղված էր նրան, որպեսզի էապես փոխվի ստատուս քվոն»,-նշեց քաղաքգետը:

Ըստ նրա դա տեղի չունեցավ՝ շնորհիվ հայկական բանակի ու հայ զինվորի:

«Վիեննայում ռուսները ստիպված էին խաղալ ամերիկյան խաղի կանոններով»,-ասաց Ռ. Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ այսօր հայկական դիվանագիտության խնդիրն է տեմպը չկորցնել և ԼՂՀ-ը վերադարձնել բանակցությունների սեղան. «Չկա ուրիշ ճանապարհ, եթե մենք գնում ենք խաղաղության, ճանապարհը դա է: Ղարաբաղի ճակատագիրն առանց ղարաբաղցիների անպատկերացնելի է, թե ով պետք է լուծի, ինչու և ինչպես»:

Placeholder