Վացկե. «Հույս ունենք, որ Մխիթարյանը կցանկանա երկարաձգել պայմանագիրը մեզ հետ»
Սպորտ
13:46 20/05/2016
Աշխարհ

Վացկե. «Հույս ունենք, որ Մխիթարյանը կցանկանա երկարաձգել պայմանագիրը մեզ հետ»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հաղորդել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Չելսին»:

«Ես արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանից առաջ մենք ոչ մի դեպքում երեք խաղացողի չենք կորցնի,- Վացկեի խոսքերը մեջբերել է sport1.de-ն:- «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը կավարտվի 2017 թ., և այդ փաստն է որոշ լուրերի պատճառ դարձել: Սակայն մենք հույս ունենք, որ ֆուտբոլիստը կցանկանա երկարաձգել պայմանագիրը մեզ հետ»:
 

Placeholder