Սրտի կաթված ստացած ֆրանսիացի ֆուտբոլիստը հիշել է Քաթարի օգտին քվեարկողներին
Սպորտ
16:20 20/05/2016

Սրտի կաթված ստացած ֆրանսիացի ֆուտբոլիստը հիշել է Քաթարի օգտին քվեարկողներին

Ֆրանսիայի ազգային հավաքականի, Լոնդոնի «Տոտենհեմի» և Փարիզի ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Դավիդ Ժինոլան սրտի կաթված է ստացել: 49-ամյա ֆուտբոլիստը հայրենիքում մասնակցել է հայտնիների համար կազմակերպված գոլֆի մրցաշարի, երբ նրա սիրտը կանգ է առել: Դաշտից նրան հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով, որտեղ բժիշկները կարողացել են փրկել ֆուտբոլիստի կյանքը:

«Կեսօրին կիզիչ արևի տակ խաղալը լավ գաղափար չէ: Այն ովքե՞ր էին քվեարկել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության օգտին: Հիանալի է»,- թվիթերյան իր էջում գրառում է կատարել ժինոլան:

Հիշեցնենք, որ մարզական կարիերայի ընթացքում Ժինոլան հանդես է եկել նաև «Նյուքասլում», «Աստոն Վիլլայում» և «Էվերթոնում»: Ֆուտբոլիստը խաղակոշիկները մեխից է կախել 2002 թ.: 2015 թ. նախկին ֆուտբոլիստն իր թեկնածությունն է առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որում հաղթել է Ջաննի Ինֆանտինոն:
 

Placeholder