Արման Նավասարդյանը վստահ չէ, որ Ադրբեջանը չի դիմի ռազմական նոր գործողությունների
Քաղաքական
15:24 20/05/2016
Հայաստան

Արման Նավասարդյանը վստահ չէ, որ Ադրբեջանը չի դիմի ռազմական նոր գործողությունների

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ոչ ոգևորված է, ոչ էլ շատ վատատես է Ավստրիայի մայարաքաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահի  հանդիպումով: Նա վստահ չէ, որ Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանը չի շարունակի  գործել իր ծանոթ ձեռագրով:

«Խաղաղությունը, միանշանակ, ավելի լավ է, քան պատերազմը: Բայց արդյո՞ք պատերազմը կդադարի, արդյո՞ք Ադրբեջանը չի շարունակի ռազմական գործողությունները: Ես, անկեղծ ասած, կասկածում եմ»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը հայտարարեց դիվանագետը:

Այս առումով՝ նա մատնացույց արեց ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ Ավստրիայում ձեռք բերված պայմանավորվածության մասին:

«Ասում են՝ մենք նման բան չենք ասել»,-ասաց նա:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Placeholder