Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կործանված օդանավի բեկորները հայտնաբերվել են Կարպատոս կղզու մոտակայքում
Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտնել է, որ EgyptAir ավիաընկերության կործանված օդանավի բեկորները հայտնաբերվել են Կարպատոս կղզու մոտակայքում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությանը։
«Օդանավի ուղևորների հարազատներն ու ընտանիքի անդամները արդեն տեղեկացված են, և մենք հայտնում ենք մեր ցավակցությունը», ասված է հաղորդագրության մեջ։
Ավիաընկերությունում ասել են, որ փորձագիտական խումբը շարունակում է փնտրել օդանավի մնացորդները։
Օդանավը, հիշեցնենք, Փարիզուց Կահիրե ուղևորվելիս անհետացել էր ռադարների տեսադաշտից։ Օդանավում եղել է 66 մարդ:
Որոշ փորձագետներ, ըստ աղբյուրի, կարծում են, որ ողբերգության պատճառը հնարավոր է՝ ահաբեկչությունը եղած լինի։