Թայվանի առաջին կին նախագահը ստանձնում է իր պարտականությունները
Քաղաքական
11:11 20/05/2016

Թայվանի առաջին կին նախագահը ստանձնում է իր պարտականությունները

Թայվանում մեկնարկել է երկրի առաջին կին նախագահի երդման արարողությունը: Այս մասին հյատնում է «Գազետա.ռու»-ն: 

Նորընտիր նախագահը՝ 59-ամյա Ցայ Ինվենն ընդդիմադիր Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության նախագահն է:  Այս երկրում նախագահական ընտրություններն անցկացվել են հունվարին:

Հաղթանակից հետո իր ելույթում նա հայտարարել էր, որ Թայվանը պատրաստվում է պահպանել Չինաստանի հետ ստատուս քվոն, Սակայն Պեկինը պետք է հարգի Թայվանի ժողավրդավարությունը, իսկ երկու կողմերն էլ չպետք է տրվեն սադրանքների:
 

Placeholder